![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/7/7d/Propane-2D-Skeletal.svg/langhy-640px-Propane-2D-Skeletal.svg.png&w=640&q=50)
Պրոպան
քիմիական միացություն / From Wikipedia, the free encyclopedia
Պրոպան, СН3-CH2-CH3, հագեցած ածխաջրածին։ Անգույն, անհոտ, այրվող գազ է, հալման ջերմաստիճանը՝ -187, 7°С, եռմանը՝ -42, 1° С։ Պարունակվում է բնական և նավթային գազերում։ Արդյունաբերության մեջ պրոպանի կատալիտիկ դեհիդրմամբ ստանում են լրացուցիչ պրոպիլեն, նիտրմամբ՝ նիտրոմեթան (նիտրոէթանի և նիտրապրոպանի խառնուրդով)։ Պրոպանը օգտագործում են նաև որպես լուծիչ (օրինակ՝ նավթամթերքների պարաֆինազրկման ժամանակ), իսկ բութանի հետ խառնուրդը՝ կենցաղում օգտագործվող գազն է։ Պրոպանի և բութանի խառնուրդից ստացվում է հեղուկ գազ։
Արագ փաստեր Պրոպան, Ընդհանուր տեղեկություններ ...
Պրոպան | |
---|---|
![]() | |
![]() | |
![]() | |
Ընդհանուր տեղեկություններ | |
Քիմիական բանաձև | C₃H₈ |
Ռացիոնալ բանաձև | CH3CH2CH3 |
Ֆիզիկական հատկություններ | |
Մոլային զանգված | 7,3E−26 կիլոգրամ[1] գ/մոլ |
Խտություն | 20°C-ում 0,5005 գ/սմ3 (4 մթն.) գ/սմ³ |
Իոնիզացման էներգիա | 11,07 ± 0,01 Էլեկտրոն-վոլտ[2] և 1,8E−18 ջոուլ[3] կՋ/մոլ |
Հալման ջերմաստիճան | −306 ± 1 ℉[2] և −187,69 °C[3] °C |
Եռման ջերմաստիճան | −44 ± 1 ℉[2], 231,1 K[4] և −42,1 °C[3] °C |
Գոյացան էնթալպիա | −104 680 ջոուլ մեկ մոլի համար[4] կՋ/մոլ |
Գոլորշու ճնշում | 8,4 ± 0,1 մթնոլորտ[2] |
Քիմիական հատկություններ | |
Դիպոլ մոմենտ | 2,8E−31 Կլ·մ[3] |
Դասակարգում | |
CAS համար | 74-98-6 |
PubChem | 6334 |
EINECS համար | 200-827-9 |
SMILES | CCC |
ЕС | 200-827-9 |
RTECS | TX2275000 |
ChEBI | 6094 |
Թունավորություն | |
Թունավորություն | |
IDLH | 3780 ± 10 mg/m³[2] |
Եթե հատուկ նշված չէ, ապա բոլոր արժեքները բերված են ստանդարտ պայմանների համար (25 °C, 100 կՊա) |
Փակել