Պրոխլադնի
From Wikipedia, the free encyclopedia
Պրոխլադնի (ռուս.՝ Прохладный), քաղաք Ռուսաստանի Դաշնության Կաբարդա-Բալկարական Հանրապետությունում։ 2013 թվականից սկսած կազմավորում է Պրոխլադնիի քաղաքային օկրուգը (ռուս.՝ Городской округ Прохладный), նրա վարչական կենտրոնն է և միակ բնակավայրը։ Հանդիսանում է նաև Պրոխլադնիի մունիցիպալ շրջանի վարչական կենտրոնը, սակայն ընդգրկված չէ վերջինիս կազմում։
Արագ փաստեր Քաղաք, Երկիր ...
Քաղաք | |||||
---|---|---|---|---|---|
Պրոխլադնի | |||||
ռուս.՝ Прохладный | |||||
| |||||
Երկիր | Ռուսաստան | ||||
Դաշնային սուբյեկտ | Կաբարդա-Բալկարական ՀանրապետությունԿաբարդա-Բալկարիա | ||||
Քաղաքային օկրուգ | Պրոխլադնիի քաղաքային օկրուգ | ||||
Հիմնադրված է | 1765 թ. | ||||
Տվյալ կարգավիճակում | 1937 թվականից | ||||
Մակերես | 35,08 կմ² | ||||
ԲԾՄ | 214 մ | ||||
Պաշտոնական լեզու | կաբարդա-չերքեզերեն, կարաչայ-բալկարերեն և ռուսերեն | ||||
Բնակչություն | 58 083[1] մարդ (2016) | ||||
Ժամային գոտի | UTC+3 | ||||
Հեռախոսային կոդ | +7 86631 | ||||
Փոստային դասիչ | 361000, 361041, 361043-361045, 361048 | ||||
Ավտոմոբիլային կոդ | 07[2] | ||||
ՍՎՏԲՀԴ | 83410000000 | ||||
Պաշտոնական կայք | admprohladnyi.ru (ռուս.) | ||||
| |||||
Փակել
Կաբարդա-Բալկարիայի՝ բնակչությամբ 2-րդ քաղաքն է (Նալչիկից հետո)։ Կարևոր արդյունաբերական կենտրոն է, ավտոմոբիլային և երկաթուղային ուղիների հանգույց է, հանդիսանում է նաև գյուղատնտեսական շրջանի կենտրոն։
Պրոխլադնիի (Պրոխլադնիի քաղաքային օկրուգի) տարածքը կազմում է 35,08 կմ²։