Պրիզրեն
From Wikipedia, the free encyclopedia
From Wikipedia, the free encyclopedia
Պրիզրեն (ալբաներեն՝ Prizreni, սերբերեն, կյուրեղագիր՝ Призрен, թուրքերեն՝ Prizren), քաղաք և համայնք Կոսովոյում։ Նույնանուն շրջանի վարչական կենտրոնն է։ 2011 թվականին անցկացված մարդահամարի տվյալներով համայնքի բնակչության թվաքանակը եղել է 177.781, բուն քաղաքինը՝ 85.119[2]:
Բնակավայր | |||||
---|---|---|---|---|---|
Պրիզրեն | |||||
| |||||
Երկիր | Կոսովո Սերբիա | ||||
Համայնք | Prizren Municipality? | ||||
Մակերես | 854 կմ² | ||||
ԲԾՄ | 450 մետր | ||||
Բնակչություն | 186 986 մարդ (1996)[1] | ||||
Փոստային դասիչ | 20000 | ||||
Պաշտոնական կայք | kk.rks-gov.net/prizren | ||||
| |||||
Քաղաքն ընկած է Կոսովոյի հարավային մասում՝ Պրիզրենի Բիստրիցա գետի ափերին, Շար սարի լանջերին, Հյուսիսային Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյեից 99 կիլոմետր դեպի հյուսիս-արևմուտք, Կոսովոյի մայրաքաղաք Պրիշտինայից 85 կիլոմետր դեպի հարավ, Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայից 175 կիլոմետր դեպի հյուսիս-արևելք։ Համայնքի սահմանագծերը համընկնում են Ալբանիայի և Հյուսիսային Մակեդոնիայի հետ Կոսովոյի ունեցած պետական սահմաններին[3]։
Քաղաքի մշակութային կյանքի կարևոր իրադարձություններից է 2011 թվականից ի վեր ամեն տարի անցկացվող ժողովրդական երաժշտության NGOM Fest փառատոնը[4][5]։
Քաղաքը հազարամյակների պատմություն ունի. հիշատակվել է դեռևս Պտղոմեոսի «Աշխարհագրության» մեջ՝ որպես հին հռոմեական Theranda բնակավայր (մեր թվականության 2-րդ դար)[6][7]։ Պրոկոպիուս Կեսարացու (5-րդ դար) De aedificiis աշխատության IV գրքի 4-րդ գլխում հիշատակված է արդեն որպես հինհռոմեական Դարդանիա մարզի կազմում գտնվող, վերակառուցված բնակավայր, Petrizên անվանումով[8]։ Մի որոշ ժամանակ էլ կրել է Justiniana Prima անվանումը։ Ենթադրվում է, որ քաղաքի ներկայիս անվանումն առաջացել է կամ Պրոկոպիուսի հիշատակած Petrizên-ից, կամ էլ հին սերբերեն Призрѣнь բառից՝ при-зрѣти, նկատի առնելով բերդը, որը տեսանելի է բավականին հեռվից[9] (համեմատել չեխական Brno Přízřenice-ի կամ Ozren-ի հետ)[10]։
Պրիզրենի պատմական կենտրոնում գտնվող պատմամշակութային բազմաթիվ հուշարձաններից, որոնք հաճախ վտանգվել են նոր կառուցապատումներ իրականացնելու ցանկության, պատերազմների, հրդեհների, քաղաքային իշխանությունների անտարբերության և այլ պատճառներով[11][12], հիշատակության են արժանի հատկապես հետևյալները.
Շատրվան (Shadervan, (թուրքերեն՝ Şadırvan)[13][14][15]
Սերբիայի արքա Ստեֆան Միտուլինի կառուցած, Լևիշկայի Աստվածամայր անվանումը կրող, 14-րդ դարի սերբական ուղղափառ եկեղեցին, որը գտնվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտպանության ներքո՝ որպես Համաշխարհային ժառանգության հուշարձան
Կլիման խոնավ մերձարևադարձային է. հունվարի միջին ջերմաստիճանը՝ 3.3 °C (37.9 °F), հուլիսինը՝ 28.5 °C (83.3 °F), տեղումների միջին տարեկան քանակությունը՝ 850 մմ։
Պրիզրեն (1961–1990)ի կլիմայական տվյալները | |||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ամիս | հունվ | փետ | մարտ | ապր | մայ | հուն | հուլ | օգոս | սեպ | հոկ | նոյ | դեկ | Տարի |
Ռեկորդային բարձր °C (°F) | 20.2 (68.4) |
22.4 (72.3) |
26.0 (78.8) |
31.3 (88.3) |
33.8 (92.8) |
40.6 (105.1) |
40.8 (105.4) |
37.3 (99.1) |
35.8 (96.4) |
31.4 (88.5) |
25.6 (78.1) |
23.7 (74.7) |
40.8 (105.4) |
Միջին բարձր °C (°F) | 3.3 (37.9) |
6.8 (44.2) |
11.9 (53.4) |
17.2 (63) |
22.5 (72.5) |
26.0 (78.8) |
28.5 (83.3) |
28.3 (82.9) |
24.5 (76.1) |
18.0 (64.4) |
11.1 (52) |
5.0 (41) |
16.9 (62.4) |
Միջին օրական °C (°F) | 0.0 (32) |
2.8 (37) |
7.1 (44.8) |
11.9 (53.4) |
16.8 (62.2) |
20.2 (68.4) |
22.2 (72) |
21.8 (71.2) |
18.1 (64.6) |
12.3 (54.1) |
6.9 (44.4) |
1.8 (35.2) |
11.8 (53.2) |
Միջին ցածր °C (°F) | −3.0 (26.6) |
−0.6 (30.9) |
2.7 (36.9) |
6.9 (44.4) |
11.3 (52.3) |
14.4 (57.9) |
15.8 (60.4) |
15.4 (59.7) |
12.1 (53.8) |
7.3 (45.1) |
3.2 (37.8) |
−1.0 (30.2) |
7.1 (44.8) |
Ռեկորդային ցածր °C (°F) | −23.6 (−10.5) |
−19.1 (−2.4) |
−11.7 (10.9) |
−2.6 (27.3) |
−0.4 (31.3) |
3.8 (38.8) |
7.3 (45.1) |
7.0 (44.6) |
−0.8 (30.6) |
−4.3 (24.3) |
−12.6 (9.3) |
−17.4 (0.7) |
−23.6 (−10.5) |
Տեղումներ մմ (դյույմ) | 76.2 (3) |
54.1 (2.13) |
63.5 (2.5) |
61.1 (2.406) |
66.7 (2.626) |
69.7 (2.744) |
58.6 (2.307) |
127.4 (5.016) |
58.2 (2.291) |
55.1 (2.169) |
88.3 (3.476) |
81.1 (3.193) |
860.0 (33.858) |
Միջ. տեղումների օրեր (≥ 0.1 mm) | 12.8 | 12.1 | 12.1 | 12.8 | 12.3 | 11.6 | 8.9 | 7.5 | 8.1 | 9.3 | 12.6 | 13.5 | 133.6 |
Միջ. ձնառատ օրեր | 7.6 | 5.6 | 3.8 | 0.4 | 0.0 | 0.0 | 0.0 | 0.0 | 0.0 | 0.1 | 2.1 | 5.8 | 25.4 |
% խոնավություն | 81 | 75 | 68 | 64 | 64 | 61 | 58 | 59 | 67 | 74 | 79 | 82 | 69 |
Միջին ամսական արևային ժամ | 100.2 | 92.0 | 139.4 | 176.2 | 224.5 | 290.7 | 300.8 | 285.7 | 220.7 | 163.4 | 89.7 | 54.1 | 2137,4 |
աղբյուր: Republic Hydrometeorological Service of Serbia[21] |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.