Պրադա, պերճանքի իրերի իտալական ընկերություն, նորաձևության տուն և ապրանքանիշ։ Հիմնադրվել է 1913 թվականին Մարիո Պրադայի կողմից։ Այն արտադրում է կաշվե աքսեսուարներ, կոշիկներ, ճամպրուկներ, օծանելիք, ժամացույցներ և այլն։
Պրադա | |
---|---|
Տեսակ | նորաձևության տուն և հանրային ընկերություն |
Անվանված է ի պատիվ | Մարիո Պրադա |
Հիմնադրված է | 1913 |
Հիմնադիր | Մարիո Պրադա |
Վայր | Միլան, Իտալիա և Միլան, Իտալիա |
Երկիր | Իտալիա |
Տնօրեն | Պատրիսիո Բերտելի |
Արդյունաբերություն | նորաձևություն |
Դուստր ընկերություններ | Miu Miu, Church's? և The Original Car Shoe? |
Կայք | pradagroup.com |
Բորսա | SEHK: 1913[1] |
Prada Վիքիպահեստում |
Ընկերությունը բացվել է 1913 թվականին Մարիո Պրադայի և իր եղբոր՝ Մարտինոյի կողմից։ Այն սկզբում մի փոքրիկ խանութ էր Իտալիայի Միլան քաղաքում[2][3], որտեղ վաճառվում էին կաշվե պարագաներ։ Խանութի անունն էր «Պրադա եղբայրները»։
Մարիոն կարծում էր, որ կանայք չպետք է բիզնեսի հետ գործ ունենան և հույս ուներ իր ընկերությունը փոխանցել որդուն, սակայն իր որդին հետաքրքրված չէր նորաձևությամբ, և այդ պատճառով ընկերությունը անցավ Մարիոյի աղջկան, ով 20 տարի ղեկավարեց այն։ 1970 թվականին ընկերությունը անցավ Մարիոյի թոռնիկին՝ Միուցիա Պրադային։
- Պրադան կանանց համար, 2003
- «Tendre» կանանց համար, տղամարդկանց համար, 2006
- «PRADA Amber pour Homme» տղամարդկանց համար, 2006[4]
- «Benjoin »կանանց համար, 2007
- «Infusion d'Iris» կանանց համար, 2007
- «Infusion d'Homme» տղամարդկանց համար, 2008
- «L'eau ambrée» կանանց համար, 2009
- «Prada Amber pour Homme Intense» տղամարդկանց համար, 2011[5]
- «Prada Candy» կանանց համար, 2011.
2003 թվականից սկսած Պրադա օծանելիքը պատկանում է Puig ընկերությանը։
Wikiwand in your browser!
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.