From Wikipedia, the free encyclopedia
Պտղափտում, մոնիլիոզ, պտղատու ծառերի հիվանդություն։ Հարուցիչները Monilia սեռի անկատար սնկերն են։
Հիվանդության նշաներն են պտուղների (երբեմն նաև ծաղկաբողբոջների, ծաղիկների, տերևների, մատղաշ ճյուղերի) փտումը և չորացումը։ Հիվանդության զարգացմանը նպաստում է ցուրտ և խոնավ եղանակը։ Մեծ վնաս է պատճառում կորիզավորներին և հնդավորներին։
Տարածված վնասատուներից են
Հայաստանում շատ է տարածված հյուսիսարևելյան ու հյուսիսային շրջաններում։ Պտղափտման դեմ պայքարի միջոցներից են ագրոտեխնիկական (մերձբնային տարածությունների փորում և այլն), մեխանիկական (վնասված պտուղների հավաքում և այլն), քիմիական (սրսկում սնկասպաններով և այլն)։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 9, էջ 411)։ |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.