From Wikipedia, the free encyclopedia
Պուրնո Ագիտոկ Սանգմա (անգլ.՝ Purno Agitok Sangma, հինդի՝ पूर्ण ऐजिटक संगमा, սեպտեմբերի 1, 1947, West Garo Hills district, Մեգհալայա, Հնդկաստան - մարտի 4, 2016[2], Նյու Դելի, Հնդկաստան), հնդիկ պետական և քաղաքական գործիչ, 1996-1998 թվականների Հնդկաստանի խորհրդարանի ստորին պալատի՝ Լոկ սաբհայի խոսնակ[4]։
Պուրնո Ագիտոկ Սանգմա | |
Կուսակցություն՝ | Հնդկական ազգային կոնգրես, Nationalist Congress Party? և National People's Party?[1] |
---|---|
Կրթություն՝ | St. Anthony's College, Shillong?, Dibrugarh University? և National Institute of Technology, Patna? |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ |
Ծննդյան օր | սեպտեմբերի 1, 1947 |
Ծննդավայր | West Garo Hills district, Մեգհալայա, Հնդկաստան |
Վախճանի օր | մարտի 4, 2016[2] (68 տարեկան) |
Վախճանի վայր | Նյու Դելի, Հնդկաստան |
Քաղաքացիություն | Հնդկաստան և Հնդկաստանի տիրապետություն |
Զավակներ | Agatha Sangma?, Conrad Sangma? և James Sangma? |
Պարգևներ | |
Պուրնո Ագիտոկ Սանգման ծնվել է 1947 թվականի սեպտեմբերի 1-ին Չապահատի գյուղում, Բրիտանական Հնդկաստան՝ բազմազավակ ընտանիքում։ 11 տարեկան հասակում կորցրել է հորը և աղքատության պատճառով ստիպված է եղել թողնել ուսումը։ Սելիզանյան շքանշանի օգնության շնորհիվ հաջողվել է շարունակել ուսումը։ Շիլոնգում գտնվող Սուրբ Անտոնիոսի քոլեջում ստացել է արվեստների բակալավրի աստիճան, իսկ հետո՝ Դիբրուգարհի համալսարանում միջազգային քաղաքական մագիստորի աստիճան։
Պրոֆեսինոլակ կարիերան սկսել է Դիբուգարհում որպես ուսուցիչ։
1973 թվականին ընտրվել է Մեգհալա-Պրադեշի երիտասարդական կոնգրեսի փոխնախագահ և 1975 թվականից մինչև 1980 թվականը համարվել է Երիտասարդական կոնգրեսի գլխավոր քարտուղար։
1977 թվականին Մեգհալայում Տուրայից ընտրվել է խորհրդարանի ստորին պալատի՝ Լոկ Սաբհայի 6-րդ համագումարի պատգամավոր և այդ ընտրական շրջանից ևս մի քանի անգամ վերընտրվել է մինչև 1989 թվականը։ Ընմիջումից հետո կրկին 1991 թվականից մինչև 2008 թվականն ընտրվել է խորհրդարանի ստորին պալատի պատգամավոր։
1996 թվականից մինչև 1988 թվականը եղել է Լոկ սաբհայի խոսնակ։ Հնդկական խորհրդրանի պատմության կես դարվա ընթացքում եղել է ընդդիմության առաջին անդամը, որը զբաղեցրել է խոսնակի պաշտոնը։ Այդ պաշտոնում Սահմանադրության օրինագծի վերանայման համար սահմանել է Խորհրդարանական միասնական կոմիտեն։ Գլխավորել է Ազգերի համագործակցության խորհրդարանական ասոցիացիայի 1996 թվականի օգոստոսի Կուալա Լումպուրի և 1997 թվականի սեպտեմբերի Պորտ Լուիի 42-րդ և 43-րդ կոնֆերանսների հնդկական խորհրդարանական պատվիրակությունները։
1998 թվականին համարվել է Հնդկաստանի պետական կառավարման ինստիտուտի փոխնախագահ։
1999 թվականի մայիսին մի շարք քաղաքական գործիչների հետ միասին հեռացվել է Հնդկական ազգային կոնգրեսի շարքերից Սոնյա Գանդիին ընդդիմության համար[7]։
Կոնգրեսից հեռացումից հետո 1999 թվականին եղել է Ազգայնական կոնգրեսի կուսակցության համահիմնդիրներից մեկը[8]։ 2004 թվականի հունվարին, այդ կուսակցության պառակտումից հետո, մասնակցել է «Տրիմունալ համահնդկական կոնգրեսի» կազմավորմանը։ 2006 թվականի փետրվարին Ազգայնական կոնգրեսի կուսակցության կողմից վերընտրվել է Լոկ սաբհայի պատգամավոր։ 2008 թվականի մարտին հրաժարվել է պատգամավորական լիազորություններից՝ Մեգհալայա նահանգի Օրենսդրական ժողովի ընտրություններում մասնակցելու նպատակով։
2013 թվականին եղել է Ազգային ժողովրդական կուսակցության համահիմնդիրներից մեկը[9], որին Մեգհալայա նահանգի Օրենսդրական ժողովի ընտրություններում հաջողվել է երկու մանդաթ ստանալ։
2012 թվականին Հնդկաստանի նախագահի ընտրություններում ընդդիմության կողմից եղել է հիմնական թեկնածուն, սակայն հաղթանակ է տարել Հնդկական ազգային կոնգրես կուսակցության ներկայացուցիչ Փրանաբ Կումար Մուխերջին[10][11][12]։
Պուրնո Ագիտոկ Սանգման մահացել է 2016 թվականի մարտի 4-ին Նյու Դելիում՝ 68 տարեկան հասակում[14]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.