![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/b/b7/2da_avenida_mas_importante_de_pto.ayacucho_la_23_de_enero-venezuela.jpg/640px-2da_avenida_mas_importante_de_pto.ayacucho_la_23_de_enero-venezuela.jpg&w=640&q=50)
Պուերտո Այակուչո
From Wikipedia, the free encyclopedia
Պուերտո Այակուչո (իսպ.՝ Puerto Ayacucho), քաղաք Վենեսուելայում՝ այդ երկրի մայրաքաղաք Կարակասից մոտավորապես 550 կիլոմետր դեպի հարավ։ Ամազոնաս նահանգի և Ատուրես համայնքի վարչական կենտրոնն է[2]։ Ընկած է Ամազոնի ամենամեծ վտակի՝ Օրինոկո գետի աջ ափին՝ կոլումբիական Կասուարիտո քաղաքի դիմաց. ունի գետային նավահանգիստ, օդանավակայան։ 20-րդ դարի 70-ական թվականներին շահագործման է հանձնվել Կաիկարա դել Օրինոկո տանող ավտոմայրուղին[3]։ Շրջակայքում կան արևադարձային անտառներ, որտեղ աճում են նաև կաուչուկի ծառ, բալատա։ Մերձակայքում գտնվող գեղատեսիլ Տեպուի լեռները, Յուտախե ջրվեժը, Կասիկիարե գետը, քաղաքում գործող թանգարանը, որն ուշագրավ ցուցանմուշներ ունի տեղաբնիկների պատմության, մշակույթի, կենցաղի մասին[4], զբոսաշրջային գրավչություն են հաղորդում Պուերտո Այակուչոյին։
Բնակավայր | ||
---|---|---|
Պուերտո Այակուչո | ||
![]() | ||
Երկիր | ![]() | |
Հիմնադրված է | 1924 թ. | |
Մակերես | 727,85 կմ² | |
ԲԾՄ | 110 մետր | |
Բնակչություն | 130 000 մարդ (2024)[1] | |
Հեռախոսային կոդ | 0521 | |
Փոստային դասիչ | 7101 | |
| ||
Բնակչության թվաքանակը 2011 թվականի տվյալներով եղել է 104.294[5]: