![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/1/15/Bandera_de_Santa_Cruz.svg/langhy-640px-Bandera_de_Santa_Cruz.svg.png&w=640&q=50)
Պուերտո-Այորա
From Wikipedia, the free encyclopedia
Պուերտո-Այորա (իսպ. Puerto Ayora), Սանտա-Կրուս կղզուն կից լողափի հարավային հատվածում տեղակայված քաղաք, որը մտնում է Գալապագոսյան կղզիների (Էկվադոր) կազմի մեջ։ Պուերտո-Այորան հանդիսանում է Սանտա-Կրուսի Էկվադորի վարչական բաժանման կենտրոնը, որը Գալապագոսի նահանգային վարչական բաժանումներից է։ Ըստ 2010 թվականի մարդահամարի տվյալների Պուերտո-Այորայի բնակչությունը կազմում էր 11974 մարդ։ Այն համարվում է Գալապագոսյան կղզիախմբի ամենախոշոր բնակեցված կենտրոնը։
Արագ փաստեր Բնակավայր, Երկիր ...
Բնակավայր | |||||
---|---|---|---|---|---|
Պուերտո-Այորա | |||||
իսպ.՝ Puerto Ayora | |||||
| |||||
![]() | |||||
Երկիր | ![]() | ||||
Համայնք | Գալապագոս և Santa Cruz Canton? | ||||
Հիմնադրված է | 1926 թ. | ||||
Մակերես | 3,3 կմ² | ||||
ԲԾՄ | 12 մետր | ||||
Բնակչություն | ▲12 696 մարդ (2022)[1] | ||||
Ժամային գոտի | UTC-6 | ||||
Հեռախոսային կոդ | 593 4 | ||||
Փոստային դասիչ | EC200350 | ||||
Պաշտոնական կայք | gadsantacruz.gob.ec | ||||
| |||||
Փակել
Քաղաքը այդպես է անվանվել ի պատիվ Իսիդրո Այորայի` 1926-1930-ական թվականների Էկվադորի նախագահի[2]։