Պոտոմակի մեծ ջրվեժներ
From Wikipedia, the free encyclopedia
Մեծ ջրվեժներ, ջրվեժների և սահանքների շարք Պոտոմակ գետի վրա։ Գտնվում է Մոնտգոմերի շրջանի, Մերիլենդն և Ֆերֆակս շրջանի Վիրջինիայի սահմանին։ Մեծ ջրվեժ պարկը կառավարվում է ազգային պարկի ծառայության կողմից, որը գտնվում է Վիրջինայի հարավային ափերին, իսկ Չիզապիկ ու Օհայո պարկը գտնվում է գետի հյուսիսային ափերին՝ Մերիլենդում։ Պոտոմակը և ջրվեժները ամբողջովին Մերիլենդի տարածքում, և՛ նահանգի և՛ վարչաշրջանի սահմանները գտնվում են ափի հարավային մասում։
Պոտոմակի մեծ ջրվեժներ | |
---|---|
Տեսակ | ջրվեժ |
Երկիր | ԱՄՆ |
Վարչատարածքային միավոր | Մոնտգոմերի շրջան և Ֆեյրֆաքսի շրջան |
Մասն է | Պոտոմակ |
Տեսարժան վայրեր կան և՛ Մերիլենդի, և՛ Վիրջինայի կողմից։ Բիլլի Գոթ արահետը Բեը կղզու վրա հասանելի է Մերիլենդից, որից երևում է Մեծ ջրվեժը, ինչպես նաև Օլմստեդ կղզուց։ Վիրջինայի կողմում կան տեսարժան վայրեր։
Մեծ ջրվեժների տարածքը հայտնի է բացօթյա միջոցառումների համար, ինչպիսիք են նավարկությունը, ռաֆտինգը, ժայռամագլցումը և արշավները։