ֆրանսիացի գրող From Wikipedia, the free encyclopedia
Պոլ Սկառոն (ֆր.՝ Paul Scarron, հուլիսի 4, 1610[1][2][3], Փարիզ, Ֆրանսիայի թագավորություն[4] - հոկտեմբերի 6, 1660[1][2][3], Փարիզ, Ֆրանսիայի թագավորություն), ֆրանսիացի գրող։ Կլասիցիզմի գեղագիտության և ազնվականական նրբագեղ (պրեցիոզ), գրականության հակառակորդ։
Պոլ Սկառոն ֆր.՝ Paul Scarron | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 4, 1610[1][2][3] |
Ծննդավայր | Փարիզ, Ֆրանսիայի թագավորություն[4] |
Վախճանվել է | հոկտեմբերի 6, 1660[1][2][3] (50 տարեկան) |
Վախճանի վայր | Փարիզ, Ֆրանսիայի թագավորություն |
Մասնագիտություն | գրող, բանաստեղծ, դրամատուրգ և վիպասան |
Լեզու | ֆրանսերեն |
Քաղաքացիություն | Ֆրանսիա |
Գրական ուղղություններ | բարոկկո |
Ամուսին | Ֆրանսուազա դ'Օբինյե[5] |
Paul Scarron Վիքիպահեստում |
Գրականության մեջ մուտք է գործել «Բուռլեսկային մի քանի ոտանավորների ժողովածուով» (1643), որին հաջորդել են «Տիփոն, կամ Գիգանտոմախիա» (1644), «Կերպարանափոխված Վերգիլիոսը» (1648-1652) տրավեստի-պոեմները։
Բուռլեսկ և տրավեստի-պոեմ նոր ժանրի հիմնադիր Սկառոնն իր գործերում հին աստվածներին և հերոսներին օժտել է մարդկային արատներով։ Նրան փառք է բերել «Զավեշտական վեպ» (1651-1657) ստեղծագործությունը, որտեղ պատկերել է գավառական հասարակության բարքերն ու կենցաղը։ Սկառոնը ֆրանսիական թատրոնից գերադասել է իսպանականը, որից փոխառել է իր ստեղծագործության թեմատիկան ու հնարաքները («Ժոդըլե, կամ Տեր-ծառան», բեմադրվել է 1645 թվականին, հրատարակվել է 1646 թվականին, «Հայաստանցի Դոն Հաբեթը», բեմադրվել է 1646 թվականին)։
Կատակերգակ Սկառոնի արվեստը մեծ դեր է խաղացել ֆրանսիայի դրամատուրգիայի պատմության մեջ։ Նրա վերջին ստեղծագործությունները «Ողբերգակատակերգական նովելներն» են (հրատարակվել է 1661 թվականին)։ Սկառոնի «Իմ տապանագիրը» («Գրական թերթ», 1955, համար 13) բանաստեղծությունը հայերեն է թարգմանել Ավետիք Իսահակյանը։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.