From Wikipedia, the free encyclopedia
Պոլ Ռոբսոն (անգլ.՝ Paul LeRoy Bustill Robeson, ապրիլի 9, 1898[1][2][3][…], Փրինսթոն, Մերսեր շրջան, Նյու Ջերսի, ԱՄՆ[4][5] - հունվարի 23, 1976[1][2][3][…], Ֆիլադելֆիա, Փենսիլվանիա, ԱՄՆ[6][7]), ամերիկացի սևամորթ երգիչ (բաս), դրամատիկ դերասան, հասարակական գործիչ։
Պոլ Ռոբսոն | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Բնօրինակ անուն | Paul LeRoy Bustill Robeson |
Ծնվել է | ապրիլի 9, 1898[1][2][3][…] Փրինսթոն, Մերսեր շրջան, Նյու Ջերսի, ԱՄՆ[4][5] |
Երկիր | ԱՄՆ |
Մահացել է | հունվարի 23, 1976[1][2][3][…] (77 տարեկան) Ֆիլադելֆիա, Փենսիլվանիա, ԱՄՆ[6][7] |
Գերեզման | Ֆերնկլիֆ[7] |
Մասնագիտություն | երգիչ, փաստաբան, գրող, բասկետբոլիստ, Ամերիկյան ֆուտբոլիստ, կինոդերասան, թատրոնի դերասան, քաղաքական գործիչ, դերասան և երաժշտագետ |
Երգչաձայն | բաս-բարիտոն |
Գործիքներ | վոկալ |
Լեյբլ | Columbia Records, Philips Records և EMI |
Կրթություն | Rutgers University–New Brunswick?, Կոլումբիական համալսարանի իրավագիտության ֆակուլտետ, Լոնդոնի համալսարանի Արեւելագիտության եւ աֆրիկյան հետազոտությունների դպրոց և Somerville High School? |
Անդամակցություն | Alpha Phi Alpha և Phi Beta Kappa |
Ամուսին | Eslanda Goode Robeson?[8] |
Պարգևներ | |
Paul Robeson Վիքիպահեստում |
Ավարտել է Նյու Յորքի Կոլումբիական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը (1923 թվականին)։ 1921 թվականից հանդես է եկել որպես դրամատիկ դերասան, 1925 թվականից՝ որպես երգիչ։ Ամերիկյան և անգլյական թատրոններում խաղացած դերերից լավագույնը Օթելլոն է (Շեքսպիրի «Օթելլո», 1930 թվականին, «Սավոյ» թատրոն, Լոնդոն)։ Սևամերթ ժողովրդական երգերի և սպիրիչուեսների կատարումով համաշխարհային ճանաչման է արժանացել Եվրոպայի երկրներում համերգային շրջագայությունից հետո (1926-1928 թվականներին)։ ՍՍՀՄ-ում առաջին անգամ եղել է 1934 թվականին։ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին (1939-1945 թվականներն) Ռոբսոնի համերգներն ուղեկցվել են ֆաշիզմի դեմ կոչերով։ Օժտված էր փափուկ տեմբրի, լայն դիապազոնի ձայնով։ Երգացանկում (երգել է մոտ 20 լեզուներով)՝ սևամորթ, ամերկյան ժողովրդական, իսպանացի և գերմանացի հակաֆաշիստների, ՍՍՀՄ ժողովուրդների և սովետական կոմպոզիտորների երգեր։ Նկարահանվել է կինոֆիլմերում (1933 թվականից)։ Խաղաղության համաշխարհային խորհրդի անդամ, Մոսկվայի կոնսերվատորիայի պատվավոր պրոֆեսոր (1958 թվականից)։ Արժանացել է Խաղաղության միջազգային մրցանակի (1950) և «Ժողովուրդների միջև խաղաղության ամրապնդման համար» լենինյան մրցանակի (1952)։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.