From Wikipedia, the free encyclopedia
Պոլ-Անրի Սանդաոգո Դամիբա (ֆր.՝ Paul-Henri Sandaogou Damiba, հունվարի 2, 1981, Ուագադուգու, Republic of Upper Volta), Բուրկինա Ֆասոյի ռազմական և քաղաքական գործիչ, 2022 թվականի հունվարին երկրում ռազմական հեղաշրջման կազմակերպիչ[2][3]։
Պոլ-Անրի Սանդաոգո Դամիբա | |
Կրթություն՝ | Փարիզի ռազմական դպրոց[1] |
---|---|
Մասնագիտություն՝ | ռազմական գործիչ և քաղաքական գործիչ |
Դավանանք | կաթոլիկություն |
Ծննդյան օր | հունվարի 2, 1981 (43 տարեկան) |
Ծննդավայր | Ուագադուգու, Republic of Upper Volta |
Քաղաքացիություն | Բուրկինա Ֆասո |
Ծնվել է 1981 թվականի հունվարի 2-ին Ուագադուգուում՝ Բուրկինա Ֆասոյի մայրաքաղաքում։ Այնուհետև սովորել է Փարիզի ռազմական ուսումնարանում, ունի Բուրկինա Ֆասոյի ռազմաօդային ուժերի փոխգնդապետի կոչում։
Նաև ստացել է քրեագիտության մագիստրոսի կոչում Փարիզի Արվեստների ազգային կոնսերվատորիայից (CHAN) և պաշտպանության փորձագետի վկայական կառավարման, հրամանատարության և ռազմավարության ոլորտներում։ Եղել է երրորդ ռազմական շրջանի հրամանատար, որի տարածքը ընդգրկում է Ուագադուգու, Մանգա, Կուդուգու և Ֆադա Ն'Գուրմա քաղաքները։
Նախագահ Բլեզ Կոմպաորեի կառավարման տարիներին եղել է պետության ղեկավարի անվտանգության ուժերի աշխատակից։ 2019 թվականին եղել է 2015 թվականի պետական հեղաշրջման կազմակերպիչների նկատմամբ դատական գործընթացի ականատեսներից մեկը։
2021 թվականին դարձել է գրքի հեղինակ, որում ներկայացրել է Բուրկինա Ֆասոյի տարածքում իսլամիստական սպառնալիքի դեմ պայքարի իր հայացքները[4][5]։
2022 թվականի հունվարի 24-ին զինվորականները Դամիբայի ղեկավարությամբ ազգային հեռուստատեսության եթերում հայտարարել են, որ գրավել են երկրի իշխանությունը, իսկ նախագահ Ռոկ Մարկ Կրիստիան Կաբորեն կալանավորվել է[6]։ Զեկուցվել է նաև խորհրդարանի ցրման, Սահմանադրության կասեցման և պետության սահմանների փակման մասին՝ մինչև հատուկ հրաման[7]։ 2022 թվականի հունվարի 31-ին զինվորականները պաշտոնապես հայտարարել են Դամիբայի երկրի նախագահ դառնալու մասին՝ միաժամանակ հայտնելով Հանրապետության Սահմանադրության գործողության վերսկսման մասին[8]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.