Պոլիքսենե
From Wikipedia, the free encyclopedia
Պոլիքսենե (հին հունարեն՝ Πολυξένη), կերպար հին հունական դիցաբանությունից[1]։ Պրիամոսի[2] և Հեկաբեի դուստրը։ Անտենորի որդի՝ Եվրիմախի հարսնացուն։
Աքիլլեսը, ինչպես պատմում է ավելի հին ավանդույթը, (Եվրիպիդեսը և Պուբլիուս Օվիդիուս Նասոյը), հանկարծակի տեսել է Պոլիքսենեին և հալվել է նրա սիրուց։ Որոշել է նրան վերցնել որպես կին և անցնել տրոյացիների կողմը, բայց խաբեությամբ սպանվել է այն ժամանակ, երբ առանց զենքի գնացել է Պոլիքսենեի[3] հետ ամուսնանալու համար։
Տրոյան վերցնելուց հետո գերեզմանոցից Աքիլլեսի ձայնը պահանջել է ավարի[4] իր մասը (Կամ նրա ուրվականը եկել է Նեոպտոլեմոսի երազում[5])։
Պատկերված է Պալիգնոտուսի Դելփիի նկարի մեջ Տրոյան գրաված մյուս մասնակիցների հետ։ Նկարի վրա պատկերված է նրա մահը Աքիլլեսի գերեզմանի վրա[6]։ Ըստ շատ հեղինակների, նրա խողխողել են Աքիլլեսի[7] գերեզմանի վրա։ Դա արել է Նեոպտոլեմոսը[8]։ Ըստ մեկ այլ պատմության, Աքիլլեսի հոգու հանգստության համար, տուն վերադարձած հույները զոհաբերել են գերի ընկած Պոլիքսենեին։
Ըստ Ֆիլոստրատոսի, ինքնասպան է եղել Աքիլլեսի գերեզմանի վրա սիրուց[9] դրդված։ Մեկ այլ տարբերակի, մահացու վիրավորվել է Ոդիսևսի և Դեյնոսի կողմից քաղաքը վերցնելու ժամանակ և թաղվել է Նեոպտոլեմոսի[10] կողմից։