Պշչինա[2] (լեհ.՝ Pszczyna), Պլես, Պլեսս (գերմ.՝ Pleß, Pless), քաղաք Լեհաստանում, մտնում է Պշչինայի մարզի Սիլեզսյան վոյևոդության մեջ։ Ունի քաղաքային-գյուղական համայնքի կարգավիճակ։ Զբաղեցնում է 21,86 կմ2 տարածք։ Բնակչությունը (2010 թվականի տվյալներով)` 25.415 մարդ[3]։

Արագ փաստեր Բնակավայր, Երկիր ...
Բնակավայր
Պշչինա
գերմ.՝ Pless
Դրոշ Զինանշան
Thumb Thumb

Thumb
ԵրկիրԼեհաստան Լեհաստան
ՀամայնքGmina Pszczyna?
Մակերես21,86 կմ²
ԲԾՄ262±1 մետր
Բնակչություն25 565 մարդ (մարտի 31, 2021)[1]
Ժամային գոտիUTC+1 և UTC+2
Փոստային դասիչ43-200
Պաշտոնական կայքpszczyna.pl
Thumb
Պշչինա (Լեհաստան)
Փակել

Քաղաքը եղել է մինչև 1921 թվականը գոյություն ունեցած սիլեզսյան իշխանություններից մեկի` Պլես իշխանության կենտրոնը։

Քաղաքը կառուցված է Վիսլա գետի ձախ վտակ Պշչինկա գետի վրա, մի քիչ բլրոտ դաշտավայրում, որտեղ գերակշռում են ավազե հողերը, ոչ հեռու գտնվում է Հարավային Լեհաստանի ամենախոշոր` Գոչալկովիցկե Լիճ ջրամբարը (Jezioro Goczałkowickie), որը նկատելիորեն ազդում է քաղաքի կլիմայի վրա։

Քաղաքում կա բողոքական համայնք, որն ունի 1500 ծխական, գործում է 4 կաթոլիկ և 3 բողոքական եկեղեցի։

Պատմություն

Պշչինա քաղաքի մասին առաջին հիշատակումները գրավոր աղբյուրներում հանդիպում են 1303 թվականին, առավել հավանական է, որ տեղանքը բնակեցվել է դրանից նվազագույնը մեկ դար առաջ։ Պշչինայի միջով անցնում էր Կիևյան Ռուսիայից Մորավյան Դարպասներ տանող առևտրային ճանապարհը։

1181 թվականից 1327 թվականներին եղել է Պիաստների օպոլյան-ռատիբորյան ճյուղի տիրապետության տակ, դրանից հետո Բոհեմիայի թագավորության ենթակայության տակ անցնել է Պրժեմիսլովիչների տիրապետության տակ։

1433 թվականին հուսիտները պաշարել են Յան II Երկաթի պալատը, բայց հետ են մղվել։

Մինչև 1517 թվականը քաղաքն այս կամ այն կերպ պատկանում էր Պիաստների իշխանությանը, 1548 թվականից մինչև 1765 թվականը ենթարկվում էր բողոքական Պրոմնիցներին (Promnitz): Երեսնամյա պատերազմի ժամանակ քաղաքն ավերվել և թալանվել է։ 18-րդ դարի կեսերին, իշխանության հետ միասին քաղաքը մտել է Պրուսիայի թագավորության կազմի մեջ, մինչև 1846 թվականը մտել է Անգալտ-Քյոթեն իշխանության տիրապետության տակ, երբ ցեղի վերջին ներկայացուցիչը` Հենրիխ Անգալտ-Քյոթենը վաճառել է իշխանությունը[4]։

Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ այստեղ էր գտնվում Վիլհելմ II կայսեր շտաբը։

1921 թվականին Վերինսիլեզսյան հանրաքվեի ժամանակ քաղաքացիների մեծամասնությունը քվեարկել են Գերմանիայի կազմի մեջ մտնելու օգտին, այն դեպքում, երբ Պլես իշխանության բնակչության 75%-ը քվեարկել էր Լեհաստանի կազմի մեջ մտնելու օգտին։ 1992 թվականի մայիսի 29-ին քաղաքը գրավվել է լեհական բանակի կողմից և մտել է Լեհաստանի երկրորդ հանրապետության մեջ։

1939 թվականին, Սահմանային պատերազի ժամանակ, քաղաքում և շրջակայքում մենամարտեր էին ընթանում Պշչինայի համար (լեհ.՝ Bitwa pszczyńska):

1945 թվականի հունվարին, Օսվենցիմից Պշչինայի միջով «Մահվան երթի» ժամանակ շատ բանտարկյալներ մահացել են ուժասպառությունից կամ էլ սպանվել են Պշչինայի փողոցներում։ Զոհերը թաղվել են տեղական Սուրբ Խաչ գերեզմանոցի եղբայրական գերեզմանում։ Դեպի Օսվենցիմ տանող ճանապարհը նրանց հիշատակին կրում է «Օսվենցիմի նահատակների փողոց» անվանումը։

Տնտեսություն

18-րդ դարում քաղաքը եղել է մահուդագործության խոշոր կենտրոն, վարպետ մահուդագործների հետ քաղաքում գործել է նաև հյուսելու մանուֆակտուրա[5]։ Դեռ հին ժամանակներում քաղաքի շրջակայքում զարգացած է եղել լճային ձկնաբուծությունը, հիմնական բուծվող ձուկը եղել է կարպը[6]։ Պշչինայում կան մեքենաշինական, սննդային, փայտամշակման արդյունաբերություններ և մի քանի գիտահետազոտական ինստիտուտներ, երկաթուղային կայանների երկու ճյուղ։ Քաղաքի մոտ է գտնվում Պշչինա բնական արգելոցը` զուբրերի բուծարանով[7]։

Ճարտարապետություն

Քաղաքի կենտրոնում է գտնվում Սիլեզիայի ամենագեղեցիկ հրապարակներից մեկը` Շուկայի հրապարակը։ Հրապարակում են գտնվում քաղաքապետարանի շենքը և նեոբարոկոյի ոճով կառուցված բողոքական կոստյոլ, ինչպես նաև` 18 և 19-րդ դարերի բնակելի քարե տներ։ Քաղաքի կենտրոնային մասը բնորոշ է միջնադարյան քաղաքներին։

Քաղաքի տեսարժան վայրերն են.

  • Պշչինյան պալատ (լեհ.՝ Zamek w Pszczynie), ենթադրաբար այն կառուցվել է 13-րդ դարում, բազմաթիվ վերակառուցումներից հետո գերակշռող է բարոկկո ոճը։ Մտնում է 2009 թվականին կազմված «Սիլեզսյան վոյևոդության յոթ ճարտարապետական հրաշալիքների» ցուցակի մեջ[8]։
  • 14-րդ դարի Բոլոր Սրբերի Կաստյորը։ Կառուցվել է 18-րդ դարում, ուշ բարոկկոյի ոճով[9]։
  • Ամրոցային այգին, որը վերակառուցվել է որպես անգլիական բնապատկերային այգի 19-րդ դրում։ Այն Պշչինյան այգիների մաս է կազմում` 156 հեկտար տրամագծով[10].:
  • Իշխանական վարչակազմի շենքը, կառուցվել է 19-րդ դարում, նեոգոթական ոճով։ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ այստեղ է գտնվել Վիլհելմ II կայսեր շտաբը[11]։
  • Զուբրերի զուցահանդեսային անասնանոց[12]։

Լուսանկարներ

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Wikiwand in your browser!

Seamless Wikipedia browsing. On steroids.

Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.

Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.