հին հունահռոմեական առասպելաբանությունում մահվան և անդրշիրիմյան թագավորության աստված From Wikipedia, the free encyclopedia
Պլուտոն (հին հունարեն՝ Πλούτων, լատին․՝ Pluto), հին հունական և հռոմեական առասպելաբանությունում թագավորության և մահվան աստծո անուններից մեկը։ Մ.թ.ա. V դարից սկսած այս անվանն ավելացվել է նաև Հադես անունը։
Պլուտոն | |
---|---|
Տեսակ | հռոմեական դիցարանի աստվածություն |
Դիցաբանություն | հին հռոմեական կրոն |
Սեռ | արական |
Երևի համընկնում է | Հադես, Dis Pater?, Օրկուս և Aita? |
Հայր | Սատուրն |
Քույր/Եղբայր | Վեստա, Glauca?, Յուպիտեր, Նեպտուն, Կերես և Յունոնա |
Ամուսին | Պրոզերպինա |
Pluto (mythology) Վիքիպահեստում |
Պլուտոնը Սատուրնի և Օպայի ավագ որդին է, Յուպիտերի, Նեպտունի, Սերեսի, Վեստայի և Յունոնայի եղբայրը, Պրոզերպինայի աստվածուհու քեռին և ամուսինը[1]։ Տիտաներին ու հսկաներին հաղթելուց հետո նրա եղբայրները բաժանում են տիեզերքը և Պլուտոնը ժառանգում է անդրշիրիմյան թագավորությունն ու իշխանությունը մահացածների ստվերների վրա։ Պլուտոնը համարվում էր «հյուրընկալ», բայց անբարեխիղճ աստված, որը պատրաստակամորեն ընդունում էր բոլորին իր բնակության վայրում, բայց ոչ մեկին չէր թողնում հետ վերադառնալ։ Մի շարք առասպելներ Պլուտոնի անունը կապում էին հարստության աստծու` Պլուտոսի անվան հետ։ Պլուտոնին նվիրված միայն մեկ հայտնի տաճար կա, որը գտնվում է Հելլադայում։ Պլուտոնին զոհաբերում էին խոշոր եղջերավոր անասուններ։ Նրան պատկերում էին գավազանը ձեռքին, երբեմն` եղջյուրով։
Ի պատիվ Պլուտոնի և Պրոզերպինայի, Հռոմում տոնում էին Տերենտինյան[2] և Տևրիկյան խաղերը [3]։
Պլուտոնը կռվել է Հերակլեսի հետ, երբ նա գնացել է Եվրիսի համար դժոխային շան հետևից։ Հերակլեսը վիրավորել է Պլուտոնի ուսը, ով պետք է լքեր իր թագավորությունը և մեկներ Օլիմպոս՝ աստվածների բժշիկ Պեոնի մոտ, վերքը բուժելու համար։ Մի ուրիշ անգամ Պլուտոնը լքել է իր տարածքը Պերսեփոնեսին առևանգելու համար։ Պլուտոնը կախարդական գլխարկ ուներ, որը դարձնում էր նրան անտեսանելի։ Այն հագնում էին նաև Պերսևսը, Աթենասը և Հերմեսը։
Հին հռոմեական դիցաբանության մեջ Պլուտոնը Սատուրնի և Օպայի (Քրոնոս և Ռեա) որդին է, Յուպիտերի, Յունոնայի, Նեպտունի, Սերեսի և Վեստայի եղբայրը։ Պլուտոնը որպես ժառանգություն է ստացել անդրշիրիմյան աշխարհը և նշանակվել ստորգետնյա հարստությունների աստված։ Նա մարդկանց մեջ ներշնչել է անդիմադրելի սարսափ, քանի որ նա հայտնվել է երկրի երեսին՝ միայն ընտրելու իր հաջորդ զոհին և նրան քաշելու իր մռայլ տունը։ Պլուտոնը ստուգել է, թե արդյոք երկրի վրա կան ճեղքեր, որոնց միջոցով արևի ճառագայթը կարող է ներթափանցել իր մութ թագավորությունը և ցրել այնտեղ տիրող մթությունը։ Նա ուներ կառք, որը տեղափոխվում էր չորս սև հենակներով։
Մի անգամ նա փախցնում է բույսերի գեղեցիկ աստվածուհի Պրոզերպինային, որին նա նստեցնում է Հադեսի գահի վրա և դարձնում իր թագուհին[4]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.