From Wikipedia, the free encyclopedia
Պլաուտիլա Բրիչչի (իտալ.՝ Plautilla Bricci, օգոստոսի 13, 1616[1], Հռոմ, Պապական մարզ - 1705, Տրաստևերե, Հռոմ, Պապական մարզ), իտալական Վերածննդի դարաշրջանի իտալացի նկարիչ և ճարտարապետ։ Համարվում է աշխարհի առաջին կին ճարտարապետներից մեկը։
Պլաուտիլա Բրիչչի | |
---|---|
ենթդ․ | |
Ծնվել է | օգոստոսի 13, 1616[1] |
Ծննդավայր | Հռոմ, Պապական մարզ |
Մահացել է | 1705 |
Վախճանի վայր | Տրաստևերե, Հռոմ, Պապական մարզ |
Ուշագրավ աշխատանքներ | Սան Լուիջի դե Ֆրանչեզի |
Plautilla Bricci Վիքիպահեստում |
Պլաուտիլա Բրիչչին ծնվել է 1616 թվականի օգոստոսի 13-ին՝ Հռոմում։ Նրա կրթության մասին ոչինչ հայտնի չէ, բայց տեղեկություններ են պահպանվել, որ Պլաուտիլայի հայրը մտերիմ է եղել ժամանակի հայտնի նկարիչների և ճարտարապետների հետ[2]։
Պլաուտիլա Բրիչչին հայտնի է դարձել շնորհիվ իր երկու ճարտարապետական աշխատանքների, որոնք նա իր եղբոր՝ Բազիլիոյի հետ միասին, կատարել է վանահայր Էլպիդիո Բենեդետիի համար։ Նրա առաջին նախագիծը՝ Վիլլա Բենեդետտի (այժմ Վիլլա դել Վաշելո) Հռոմի Սուրբ Պանկրատիայի դարպասից ոչ շատ հեռու է, որի շինարարությունը սկսվել է 1663 թվականին և ավարտվել 1665 թվականին։ Բենեդետին պնդում էր, որ Պլաուտիլան եղբորը օգնում էր միայն կառույցի գեղարվեստական ձևավորման հարցում, բայց պահպանվել են փաստաթղթեր (էսքիզներ, պայմանագրեր), որոնցից պարզ է դարձել, որ Պլաուտիլան էր միայն ճարտարապետը[3]։ Ա.Վ. Իպոլիտովը այդ ստեղծագործությունն անվանել է Պլաուտիլայի «անկրկնելի գլուխգործոց»՝ նկարագրելով այն հետեւյալ կերպ. «Շենքն արտաքինից այնքան անսովոր է, որ երբ տեսնում ես այն առաջին անգամ և դրա մասին ոչինչ չգիտես, լիովին վստահ ես լինում, որ այդ հուսախաբ ճարտարապետությունը մոդեռնի և Էկտոր Գիմարի ճաշակի ծնունդն է»[4]։ Գուցե վիլլան իսկապես ստեղծվել է ֆրանսիական նմուշների հիման վրա[5]։
Ըստ ամենայնի, Բենեդետտին չէր ցանկանում բացահայտ խոստովանել, որ ինքը որպես ճարտարապետ կնոջ է վարձել, բայց նա այնքան գոհ էր նրա աշխատանքից, որ նրան վստահեց մեկ այլ կարևոր նախագիծ՝ Սան Լուիջի դե Ֆրանչեզի եկեղեցու Սուրբ Լյուդովիկ մատուռի զարդարանքը[3]։ Սուրբ Լյուդովիկոս մատուռը (ձախից երրորդը) տաճարում ամենաշքեղ զարդարանքներն ունի։ Պլաուտիլա Բրիչչիին է պատկանում նաև Սուրբ Լյուդովիկոսին պատկերող խորանը։ Այնուամենայնիվ, այս ստեղծագործության ավանդական ոճը շատ քիչ ընդհանրություններ ունի ճարտարապետության ոլորտում նկարչուհու ֆանտազիաների հետ[2]։
Բրիչչին Սուրբ Լուկայի Ակադեմիայի անդամ էր, սակայն նրա որպես Ակադեմիայի անդամ ընդունման ամսաթիվն անհայտ է։ 1677 թվականին վանահայր Բենեդետին փոխանցել է նրան ողջ կյանքի օգտագործման համար կառուցած մի տուն։ Ըստ որոշ հետազոտողների, իր կյանքի վերջում նա վանական երդում է տվել, բայց դրա մասին վավերագրական վկայություն չկա[2]։
Պլաուտիլա Բրիչչին մահացել է Հռոմում՝ 1705 թվականի դեկտեմբերի 13-ին[6]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.