From Wikipedia, the free encyclopedia
Պլամեն Օրեշարսկի (բուլղար․՝ Пламен Василев Орешарски, փետրվարի 21, 1960[1][2], Դուպնիցա, Կյուստենդիլի մարզ, Բուլղարիա[2]), բուլղարացի պետական և քաղաքական գործիչ, Բուլղարիայի վարչապետը 2013 թվականի մայիսի 29-ից մինչև 2014 թվականի հուլիսի 24-ը։
Պլամեն Օրեշարսկի | |
Կրթություն՝ | Ազգային և համաշխարհային տնտեսագիտության համալսարան |
---|---|
Մասնագիտություն՝ | տնտեսագետ, քաղաքական գործիչ և նախարար |
Ծննդյան օր | փետրվարի 21, 1960[1][2] (64 տարեկան) |
Ծննդավայր | Դուպնիցա, Կյուստենդիլի մարզ, Բուլղարիա[2] |
Քաղաքացիություն | Բուլղարիա |
Ամուսին | Elka Georgieva? |
Զավակներ | Desislav Oresharski? |
1985 թվականին ավարտել է Սոֆիայի Կարլ Մաքսի անվան բարձրագույն տնտեսական ինստիտուտը։ 1992 թվականին ստացել է դոկտորի աստիճան։ Պրակտիկա է անցել ԱՄՆ-ում և Մեծ Բրիտանիայում ասպիրանտուրայի ժամանակ։ 1992-1993 թվականներին դասավանդել է ազգային և համաշխարհային տնտեսության համալսարանում։
Արդեն 1993 թվականին հրավիրվել է Բուլղարիայի ֆինանսների նախարարություն, որտեղ աշխատել է մինչև 1997 թվականը՝ ղեկավարելով դեպարտամենտներից մեկը։ 2001 թվականից մինչև 2005 թվականը նա կրկին դասախոսական աշխատանքի է անցել հայրենի համալսարանում՝ դառնալով ռեկտորի տեղակալ։
2005 թվականին Բուլղարիայի սոցիալիստների առաջնորդ Սերգեյ Ստանիշևը, դառնալով երկրի վարչապետ, ֆինանսների նախարար նշանակեց Պլամեն Օրեշարսկուն[3]։ Այս կառավարությունը գործել է մինչև 2009 թվականը։ Այս անգամ Օրեշարսկին չի վերադարձել դասախոսական գործունեությանը, այլ շարունակել է աշխատանքը խորհրդարանում։
Բուլղարիայում 2013 թվականի գարնանը կայացած արտահերթ ընտրությունների[4][5][6] արդյունքներով Բուլղարիայի նախագահ Ռոսեն Պլևնելիևը մայիսի 23-ին Պլամեն Օրեշարսկիին վստահել է նոր կառավարության ձևավորումը
Մայիսի վերջին կառավարության կազմը առաջարկվել էր, և նախագահը հրամանագիր էր ստորագրել, որով Ժողովրդական ժողովին առաջարկել էր ընտրել Օրեշարցի Պլամենին[7]։
2013 թվականի մայիսի 29-ին ընտրվել է Բուլղարիայի վարչապետ[8]։
Վարչապետի պաշտոնում աշխատանքը շատ բարդ է սկսվել։ Երկրում վերսկսվել են կառավարության հրաժարականի պահանջով ցույցերն ու բողոքները[9]։ Սակայն կառավարության աշխատանքը համառորեն շարունակվել է։ Հուլիսի 23-ին Սոֆիայում ցուցարարները փակել էին խորհրդարանի շենքի ելքերը, պատանդ էին դարձել նախարարները, պատգամավորներն ու լրագրողները։ Շրջափակումը տևել է ութ ժամ։ Միայն դրանից հետո ոստիկանությունը կարողացավ բացել շենքը[10]։
2013 թվականի աշնանը ընդդիմությունը փորձում էր կառավարությանը պաշտոնանկ անել։ Սակայն սեպտեմբերի 25-ին և հոկտեմբերի 2-ին կառավարությանը հաջողվեց դիմակայել[11][12]։
2014 թվականի հուլիսի 23-ին Օրեշարսկին հրաժարական տվեց։ Հաջորդ օրը խորհրդարանը հաստատեց հրաժարականը։ Նրա կառավարությունը տևեց 422 օր[13][14]։ Մինչ ծառայողական կառավարության հաստատումը (օգոստոսի 6) Օրեշարսկու կաբինետը շարունակել է աշխատանքը[15]։
Պլամեն Օրեշարսկին ամուսնացած է Յոլկա Գեորգիևա Օրեշարսկու հետ (Սոֆիա քաղաքի բժշկական կենտրոնի բժիշկ-սրտաբան), նրանք ունեն որդի՝ Դենիսլավը։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.