Պիքտական քարեր
From Wikipedia, the free encyclopedia
Պիքտական քարեր, տարբեր սյուժեների հատուկ զարդարանքով և նկարներով, ուղղաձիգ կերպով կանգնեցրած, տարբեր ձև ունեցող մեգալիթներ, որոնք կարելի է հանդիպել Շոտլանդիայում գտնվող Ֆորթ-Քլայդ գետերի գծից հյուսիս։ Այս քարերը պիքտերից մնացած ամենանշանակալի հետքերից մեկն է, և ինչպես այժմ կարծում են գիտնականները, քարերը հիմնականում վերբերում են 6-9-րդ դարերի ժամանակաշրջանին, երբ պիքտերը քրիստոնեություն են ընդունել։ Բրիտանական կղզիներում մնացել են մի քանի վաղ պիքտական քարեր։ Մոտավորապես 350 պահպանված օբյեկտ դասակարգված է եղել որպես պիքտական քար, որոնցից վաղ տարբերակների վրա կարելի է գտնել պահպանված խորհրդավոր պիքտական նշաններ, որոնք վաղուց են գրավել գիտնականների ուշադրությունը։
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |