Պիտտի
From Wikipedia, the free encyclopedia
Պիտտի (իտալ.՝ Pitti), գեղարվեստական թանգարան Ֆլորենցիայում։ Տեղավորված է վաղ Վերածննդի ճարտարապետական նշանավոր հուշարձան Պալացցո պիտտիում միջին մասը՝ 1440-ից, Ֆ․ Բրունելեսկի, ընդարձակվել է XVII—XVIII դարերին, բակը՝ 1558—1570, ճարտարապետ Բ․ Ամմանատի, բարոկկոյական առաստաղապատկերները՝ Պիետրո դա Կորտոնայի, 1640—1647։ Պալատի զգալի մասը զբաղեցնում է պատկերասրահը (այսպես կոչված, Պալատինյան), որի հիմքը կազմել են Մեդիչիների հավաքածուները (1828-ից ցուցադրվել են հասարակությանը, 1911-ին 4 պետականացվել)։ Պիտտիի պատկերասրահում հիմնականում պահվում են XV—XVII դարերի իտալական [Ռաֆայել (աշխարհում լավագույն հավաքածուներից), Ա․ դել Սարտո, Ֆրա Բարտոլոմեո, Տիցիան, Ս․ Ռոզա], ինչպես և XVII դար ֆլամանդական (Պ․ Պ․ Ռուբենս, Ա․ վան Դեյք) դպրոցների ստեղծագործությունները։ Պալացցո պիտտիում են նաև ժամանակակից արվեստի պատկերասրահը և Արծաթի թանգարանը։
Այս հոդվածը կարող է վիքիֆիկացման կարիք ունենալ Վիքիպեդիայի որակի չափանիշներին համապատասխանելու համար։ Դուք կարող եք օգնել հոդվածի բարելավմանը՝ ավելացնելով համապատասխան ներքին հղումներ և շտկելով բաժինների դասավորությունը, ինչպես նաև վիքիչափանիշներին համապատասխան այլ գործողություններ կատարելով։ |
Պիտտի | |
---|---|
Տեսակ | պատկերասրահ, ժամանակակից արվեստի թանգարան, Իտալիայի ազգային թանգարան, մեծ առանձնատուն և Q124830411? |
Երկիր | Իտալիա[1] |
Տեղագրություն | Ֆլորենցիա[2] |
Վայր | Փլորենցիայի պատմական կենտրոն |
Կազմված է | Education of Jupiter Room? |
Մասն է | Museums of Florence? և Gallerie degli Uffizi? |
Հասցե | Piazza de' Pitti, 1 և Piazza Pitti 1, 50125 Firenze[3]Piazza de' Pitti? (1) |
Հիմնադրվել է | 1458[4] |
Այցելուներ | 198 270 մարդ (2020)[2], 239 309 մարդ (2021)[5] և 650 612 մարդ (2022)[3] |
Կայք | uffizi.it/palazzo-pitti(իտալ.) և polomuseale.firenze.it/en/musei/pitti.php?m=palazzopitti(անգլ.) |