Արթուր Պիտեր Մուտարիկա (անգլ.՝ Arthur Peter Mutharika, հուլիսի 18, 1940(1940-07-18)[1], Zomba, Մալավի), Մալավիի նախագահը 2014 թվականի մայիսից մինչև 2020 թվականի հունիս։

Արագ փաստեր Կուսակցություն՝, Կրթություն՝ ...
Պիտեր Մուտարիկա
Thumb
 
Կուսակցություն՝ Democratic Progressive Party?
Կրթություն՝ Լոնդոնի համալսարան և Եյլի իրավունքի դպրոց
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ, դիվանագետ և փաստաբան
Ծննդյան օր հուլիսի 18, 1940(1940-07-18)[1] (84 տարեկան)
Ծննդավայր Zomba, Մալավի
Քաղաքացիություն  Մալավի
Ամուսին Gertrude Maseko?
Փակել

Կենսագրություն

Վաղ տարիներ

Պիտեր Մուտարիկան ծնվել է 1940 թվականին։ Նրա եղբայր Բինգու վա Մուտարիկան Մալավիի երրորդ նախագահն էր 2004-2012 թվականներին։

Քաղաքական գործունեություն

Պիտեր Մութարիկան 2014 թվականի ընտրություններումընտրվել է կուսակցության նախագահի գլխավոր թեկնածու։ Դրանից հետո նա ամենուր ուղեկցում էր նախագահին և անհրաժեշտության դեպքում կատարում նրա պարտականությունները[2]։

2012 թվականի ապրիլի 5-ին գործող նախագահ Բինգու վա Մուտարիկայի մահից հետո Պիտեր Մուտարիկան ձերբակալվել էր 10 նախկին բարձրաստիճան պաշտոնյաների հետ և մեղադրվում էր Ջոյս Բանդայի նախագահի պաշտոնը զբաղեցնելուն խոչընդոտելու փորձի մեջ[3], մասնավորապես, ռազմական հեղաշրջում նախապատրաստելու մեջ։ Բանդան զբաղեցրել է այդ պաշտոնը, քանի որ ըստ Սահմանադրության՝ նախագահի մահվան դեպքում իշխանությունն անցնում է փոխնախագահին[4], որի պաշտոնը նա զբաղեցնում էր այդ պահին[5]։

Մալավիի նախագահ

2014 թվականի մայիսի 20-ին կայացած ընդհանուր ընտրությունների արդյունքներով քվեաթերթիկների 100 %-ի մշակումից հետո[6] Պիտեր Մուտարիկան առաջ է անցել գործող նախագահ Ջոյս Բանդայից՝ ստանալով ձայների 36,4 %-ը[7]։ Երկրորդ տեղը զբաղեցրել է Մալավիի Կոնգրեսի ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Լազարուս Չաքվերը՝ 27,8 %-ով, իսկ Ջոյս Բանդան ստացել է ձայների 20,2 %-ը[8]։ Բանդան ընդունել է այդ արդյունքը՝ միևնույն ժամանակ շարունակելով քվեարկությունը բնութագրել որպես «խարդախ»[9] և պնդել, որ ընտրություններն ուղեկցվել են զանգվածային կեղծիքներով[10]։

2014 թվականի մայիսի 31-ին Պիտեր Մուտարիկան երդվել է որպես Մալավիի նախագահ[11]։ Հարավաֆրիկյան Հանրապետության նախագահ Ջեյքոբ Զուման շնորհավորել է Մուտարիկային ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ և խոստացել ամրապնդել երկկողմ հարաբերությունները երկու պետությունների միջև[12]։

2019 թվականի մայիսի 21-ի նախագահական ընտրությունների արդյունքներով 78-ամյա Մուտարիկան վերընտրվել է՝ պաշտոնական տվյալներով հավաքելով ձայների ավելի քան 38 %-ը։ Լազարուս Չակվերան ստացել է ձայների 36 %-ը։ Ընդդիմադիր ուժերը դիմել են Մալավիի բարձրագույն դատարան, քանի որ հրաժարվել են ճանաչել ընտրությունների արդյունքները, երկրում բողոքի ցույցեր են սկսվել։ 2020 թվականի փետրվարին Մալավիի Սահմանադրական դատարանը չեղարկել է ընտրությունների արդյունքները. հինգ դատավորներից բաղկացած կոլեգիան արդյունքները անվավեր է համարել խախտումների մեծ քանակի պատճառով և մայիսի 21-ին հայտարարել է նոր քվեարկություն։ Այս որոշումն աննախադեպ էր Աֆրիկայի նոր պատմության մեջ՝ Քենիայում 2017 թվականի նախագահական ընտրությունների արդյունքների վերանայման հետ մեկտեղ։

2020 թվականի հունիսի 23-ին կայացած կրկնակի ընտրություններում Չակվերն ամբողջական հաղթանակ է տարել հավաքելով ձայների 58,6%-ը։ Երդմնակալությունը տեղի է ունեցել հունիսի 28-ին[13]։

2021 թվականի օգոստոսին Սահմանադրական դատարանը քննում է Պիտեր Մուտարիկայի Առաջադիմական դեմոկրատական կուսակցության ներկայացրած բողոքը։ Նա կոչ է անում չեղյալ հայտարարել 2020 թվականի նախագահական ընտրությունները, քանի որ իր չորս ներկայացուցիչներին արգելվել է նստել Ընտրական հանձնաժողովում։

Ծանոթագրություններ

Wikiwand in your browser!

Seamless Wikipedia browsing. On steroids.

Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.

Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.