Պիտա
From Wikipedia, the free encyclopedia
From Wikipedia, the free encyclopedia
Պիտա[1][2] (հուն․՝ πίτα, թուրքերեն՝ pide[3]), կլոր, հարթ, առանց թթխմորի հաց։ Այս հացը թխվում է ինչպես թեփահան ալյուրից, այնպես էլ բարձր տեսակի ցորենի ալյուրից։ Բավականին մեծ տարածում ունի միջերկրածովյան շրջանում և Մերձավոր Արևելքի երկրներում։
Այսպիսի հացի մասին առաջին հիշատակությունները գտնվում են Հին Կտակարանում՝ եբրայերենում օրիգինալ տարբերակը հիշատակվում է որպես «պատ լեհեմ» (եբրայերեն՝ פת לחם), ինչը կարելի է թարգմանել որպես «մեծ հացային պիտա», «բոքոն»։ Ռուսերենում այս բառը ուղղակի թարգմանված է «հաց»։ «Պիտա»-ն «պատ»-ի (եբրայերեն՝ פת) փոքրացուցիչն է։ Ժամանակակից իմաստով՝ «պիտա» (եբրայերեն՝ פיתה) բառը եբրայերենում կիրառվում է 1950-ական թվականներից ի վեր[4]։
Ավանդական արաբական բիտայի տարբերակիչ առանձնահատկությունը ջրային գոլորշին է, որը պիտան թխելիս ձևավորվում է խմորի մեջ, կուտակվում բլիթի մեջտեղում՝ առանփնացնելով խմորի շերտերը։ Այդ կերպ բլիթի ներսում «գրպանիկ» է առաջանում, որը կարելի է բացել՝ սուր դանակով կտրելով պիտայի ծայրը և «գրպանիկ»-ի մեջ աղցան կամ միս լցոնելով։ Ավանդական արաբական բիտայի միջին տրամագիծը սովորաբար 15-20 սմ է։
Բացի արաբական պիտայից, գոյություն ունեն պիտայի մի քանի այլ տեսակներ, օրինակ՝ վրացական լավաշ, իրաքյան լաֆեր, դրուզյան պիտաներ (չափազանց բարակ, բայց շատ մեծ բլիթներ), հնդկական չապատիներ։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.