From Wikipedia, the free encyclopedia
Պիպին II (Պիպին Կրտսեր, ֆր.՝ Pépin IIer, մոտ 823[1], անհայտ - ոչ վաղ քան հունիսի 25, 864, Սանլիս[1][2]), Աքվիտանիայի թագավոր։ Գահակալել է 838-852 թվականներին։ Հանդիսանում է Պիպին I Աքվիտանիայի թագավորի և Րինգարդի տղան։
Պիպին II | |
Մասնագիտություն՝ | միապետ |
---|---|
Ծննդյան օր | մոտ 823[1] |
Ծննդավայր | անհայտ |
Վախճանի օր | ոչ վաղ քան հունիսի 25, 864 |
Վախճանի վայր | Սանլիս[1][2] |
Դինաստիա | Կարոլինգներ[1] |
Քաղաքացիություն | Ֆրանսիա |
Հայր | Pepin I of Aquitaine?[1] |
Մայր | Ingeltrude of Madrie?[1] |
838 թվականին Աքվիտանիայի թագավոր Պիպին I-ի մահից հետո թագավոր ճանաչվեց նրա տղա Պիպին II-ը։ Բայց նրա պապիկը՝ կայսր Լյուդովիկոս I Բարեպաշտը, նրան չճանաչեց թագավոր և Աքվինտիան հանձնեց իր փոքր տղային՝ Կարլին։
841 թվականին Պիպինը մասնակցում էր Ֆոնտենի մոտ կատարվող ճակատամարտում Լոթար I-ի կողմից։ Պիպին II-ը ջախջախեց Կառլոս II-ի բանակը, բայց Կառլոսի եղբայր Լյուդովիկոս II-ը այդ ժամանակ ջախջախեց Լոթարի բանակը։ Արդյունքում Պիպինը նահանջեց դեպի Աքվիտանիա։ Ըստ Վերդենյան դաշինքի՝ Աքվիտանիան գտնվում էր Կառլոս II-ի իշխանության ներքո, բայց Պիպինը հրաժարվեց ճանաչել Կառլոսին։ Բերնար Սեպտիմանցիի օգնությամբ Պիպինը շարունակեց դիմադրությունը Կառլոս II-ի դեմ։
844 թվականին Պիպինը զրկվելեց Բերնար Սեպտիմանցիի օգնությունից, քանի որ վերջինը մահապատժի էր ենթարկվել Կառլոսի կողմից։ Անելանելի վիճակում Պիպինը օգնության է կանչում նորմանների թագավոր Օսկարին։
847 թվականին թագավոր Օսկարը իր կառավարության ներքո է վերցնում Բորդո քաղաքը, ինչը դժգոհություն առաջացրեց աքվիտանցիների մոտ։ 848 թվականին արդյունքում աքվիտանցիները չկանգնեցին Պիպին II-ի կողքին և օգնության կանչեցին Կառլոս II-ին։ Հունիսի 6-ին Կառլոսը Օռլեանում թագադրվեց որպես Աքվիտանիայի թագավոր։
Պիպինը շարունակում է պատերազմը Կառլոս II-ի դեմ մինչև 852 թվականի սեպտեմբեր, երբ նրան գերի վերցրեց Սանշե II-ը, որը Պիպինին փոխանցեց Կառլոսին։ Դրա դիմաց Կառլոսը Սանշեին տվեց Գասկոնի դուքս պաշտոնը, իսկ Պիպինին գցեցին բանտ Սուասոնում։
Սակայն աքվիտացիները դուրս եկան Կառլոս Պաղատի դեմ՝ օգնության կանչելով Լյուդովիկոս II-ին, ով Աքվիտանիան կառավարելու համար այնտեղ ուղարկեց իր տղա Լյուդովիկոս III-ին։ Հետագայում Պիպին II-ը կարողացավ փախչել բանտից։ 854 թվականին նա իր կողքին հավաքեց աքվինտացիներին և կարողացավ դուրս քշել Լյուդովիկոսին։ Որպես պատասխան 855 թվականին Կառլոսը Աքվիտայի թագավոր թագադրեց իր փոքրահասակ տղային, որին անվանում էին Կառլոս Փոքրիկ։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.