From Wikipedia, the free encyclopedia
Պինդարոս (հին հունարեն՝ Πίνδαρος, մ.թ.ա. 521-441), հին հույն բանաստեղծ, հանդիսավոր քնարերգության ամենախոշոր ներկայացուցիչը։
Պինդարոս հին հունարեն՝ Πίνδαρος | |
---|---|
Ծնվել է | մ. թ. ա. 517[1] |
Ծննդավայր | Cynocephalus[2] |
Մահացել է | մ. թ. ա. 437[1] |
Մահվան վայր | միգուցե Argos, Հունաստան[2] |
Քաղաքացիություն | Boeotian confederation |
Մայրենի լեզու | Aeolic Greek? |
Երկեր | Victory Odes? |
Մասնագիտություն | բանաստեղծ, առասպելագիր և գրող |
Pindar Վիքիպահեստում |
Ծնվել է Թեբեին մոտ գտնվող Կյունոսկեֆալես գյուղում։ Նրա մասին կենսագրական տեղեկություններ շատ քիչ են։ Ենթադրվում է, որ հայրը եղել է զինվորական, որը սիրել է երաժշտությունը։ Ապրել է արիստոկրատ ընտանիքում, որտեղ սիրվել է արվեստը։
Սկզբնական կրթությունը ստանում է Թեբեում. հայրը տեսնելով որդու ընդունակությունները՝ ուղարկում է Աթենք, որտեղ շարունակում է ուսումը և կատարելագործվում արվեստում։ Այստեղից վերադառնում է Թեբե։
Պինդարոսը սկսել է գրել 20 տարեկան հասակից։ Նա գրել է ներբողներ (օդաներ)։ Առաջին ստեղծագործությունը 10-րդ պյությական ներբողն է, որ գրել է 501 թվին։ Պինդարոսը բանաստեղծական արվեստով զբաղվում է մինչև իր կյանքի վերջը։ Նա ձեռք է բերում մեծ հանբավ, իսկ նրա 7-րդ Օլիմպիականը փորագրվում է Թեբերի տաճարում։
Պինդարոսը կյանքը մեծ մասամբ անց է կացրել Թեբեում և այդտեղից ճանապարհորդել զանազան քաղաքներ։ Իր երգերի մեջ ներբողել է թե՛ Թեբեի, թե՛ Հռոդոսի, թե՛ Կորնթոսի և թե՛ այլ քաղաքների հերոսներին, որոնք մասնակցել են հույն-պարսկական կռիվներին։ Նա եղել է Սիցիլիայում, տեսել է Էտնան և նկարագրել այն։ Մահացել է 441 թվին 80 տարեկան հասակում[3]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.