From Wikipedia, the free encyclopedia
Պինգ պոնգի դիվանագիտություն ((Չինարեն) Pīngpāng wàijiāo), սեղանի թենիս խաղացող մարզիկների փոխանակում Ամերիկայի Միացյալ Նահանգների և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության միջև 1970-ական թվականների սկզբին։ Այս իրադարձությունը ԱՄՆ-Չինաստան լարված հարաբերությունների սկիզբը դրեց և հիմք հանդիսացավ նախագահ Ռիչարդ Նիքսոնի Պեկին կատարած այցի համար։
ԱՄՆ-ը Չինաստանի Ժողովրդական Հանրապետությանը համարում էր ագրեսոր պետություն և վերջինիս զարգացմանը խոչընդոտելու համար իրականցնում էր զսպող տնտեսական քաղաքականություն` տնտեսական պատժամիջոցների և բեռնարգելքի միջոցով։ Սրա պատճառն այն էր, որ Չինաստանը 1950 թվականին մտել էր Կորեական պատերազմի մեջ։ Ավելի քան 20 տարվա դիվնագիտական և տնտեսական հարաբերությունների բացակայությունից հետո երկու պետությունն էլ փոխադարձ շահ տեսան հարաբերությունների վերականգման համար։ Ճապոնիայի Նեգոյա քաղաքում ընթացող Սեղանի թենիսի աշխարհի 31-րդ առաջնությունը երկու պետություններին ընձեռեց հարաբերությունների վերականգման լավ հնարավորություն[1]։
ԱՄՆ-ի սեղանի թենիսի հավաքականը 1971 թվականի ապրիլի 6-ին գտնվում էր Ճապոնիայի Նեգոյա քաղաքում Սեղանի թենիսի աշխարհի 31-րդ առաջնությանը մասնակցելու համար։ Այդ ընթացում նրանք Չինաստան այցելելու հրավեր ստացան։ Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունը դեռևս ձևավորման վաղ շրջանից դիվանագիտական հարցեր լուծելու համար մեծ տեղ էր հատկացնում սպորտին։ Անգամ տարածված էր «Բարեկամությունը առաջնային, մրցակցությունը` երկրորդական» կարգախոսը։ Մեկուսացման քաղաքականության տարիներին մարզիկները միակ մարդիկ էին, որոնց հնարավորություն էր ընձեռնվում դուրս գալ պետության սահմաններից։
Այսպիոսով, 1971 թվականի ապրիլի 10-ին ԱՄՆ-ի սեղանի թենիսի հավաքականը և ուղեկցող լրագրողները դարձան ամերիկյան առաջին պատվիրակությունը, որ 1949 թվականից ի վեր ոտք դրեց Չիաստանի մայրաքաղաք[2]։ Այցի կայացմանը նպաստել էր նաև ԱՄՆ-ի հետ հարաբերությունների Չինաստանի ազգային հանձնաժողովը։ Մարզիկներից առաջ տասնմեկ ամերիկացիների թույլատրվել էր այցելել ՉԺՀ միայն այն բանից հետո, երբ նրանք իրենց հայտարարել էին «Սև հովազ կուսակցության» համակիրներ, որը հետամուտ էր «մաոիստական» քաղաքական գծին[3]։ Սակայն սա անսովոր երևույթ էր` հաշվի առնելով հատկապես այն, որ անգամ սենատոր Յուջին Մքքարթին դեռևս 1968 թվականից ցանկացել էր այցելել Չինաստան, սակայն այդ այցը այդպես էլ հնարավոր չէր եղել կատարել։
Համաձայն թենիսիստ մարզիկների և թիմի հետ Չինաստան մեկնած Թիմ Բոգանի կողմից գրված «ԱՄՆ-ի սեղանի թենիսի պատմության», երեք դեպք էին պատճառ դարձել հրավերն ընդունելու համար։ Ուելսցի Ռոյ Էվանսը, որը հետագայում դարձավ «Սեղանի թենիսի միջազգային ֆեդերացիայի» նախագահ, նշում է, որ աշխարհի 31-րդ առաջնությունից առաջ մեկնել էր Չինաստան և պետական պաշտոնյաների հետ հանդիպումների ժամանակ ասել, որ սպորտի միջոցով Չինաստանը պետք է կապվի աշխարհի հետ Մշակութային հեղափոխությունից հետո։ Ավելի ուշ ամերիկացի թենիսիստ աշխարհի կրկնակի չեմպիոն Լեա Նյուբերգերը, ով այդ ժամանակ ճանապարհորդում էր Կանադայի սեղանի թենիսի հավաքականի հետ, հրավիրվել էր այցելել Չինաստան։ Չինաստանը դիվանագիտորեն ընդառաջել էր Նյուբերգերի դիմումին և վիզա էր տրամադրել ԱՄՆ-ի հավաքականի բոլոր թենիսիստներին։ Երրորդ դեպքը, որը, թերևս, ամենաէականն էր, անսպասելի և դրամատիկ հանդիպումն էր ամերկյան թենիսիստ Գլեն Քովանի և չին թենիսիստ Զուան Զեդոնգի միջև։ Վերջինս այդ դեպքը[4] նկարագրել է 2007 թվականին ԱՄՆ-Չինաստան Ինստիտուտում ընթացած զրույցի ժամանակ։ Հանդիպմանը հանգեցրած իրադարձությունները սկսվել էին, երբ Գլեն Քովանը չէր հասցրել իր թիմի ավտոբուսը նստել առավոտյան մարզումներից հետո։ Վերջինս 15 րոպե մարզվելիս էր եղել չին թենիսիստ Լիանգ Գելլիանգի հետ, երբ մարզադահլիճի աշատակիցը մոտեցել էր և ասել, որ ցանակնում է փակել դահլիճը։ Երբ ամերիկացի մարզիկը ապարդյուն սկսել էր փնտրել իր թիմի ավտոբուսը, չին մարզիկը նրան հրավիրել էր Չինաստանի հավաքականի ավտոբուս։ Ավտոբուսում Քովնը չին մարզիկների հետ սկսել է զրուցել թարգմանիչի միջոցով։ Զուան Զեդոնգը մոտեցել է նրան, ողջունել և մի նկար նվիրել։ Ամերիկացին ցանկացել էր ինքն էլ ինչ որ բան նվիրել, սակայն գրպանում սանրից բացի ոչինչ չունենալով ասել էր, որ ինքն էլ է ցանակում ինչ որ բան նվիրել, սակայն ոչինչ չունի գրպաններում։ Երբ Չինաստանի հավաքականը և Քովնը իջել էին ավտոբուսից, հետևող լրագրողները նրանց լուսանկարել էին[5]։
Քաղաքական նման լարված պայմաններում ամերկացի և չին մարզիկների միասին նկարը չէր կարող ուշադրության չարժանանալ։ Քովնը ավելի ուշ գնել էր խաղաղության խորհրդանիշով շապիկ և հաջորդ հանդիպմանը նվիրել Զեդոնգին։ Երբ լրագրողը հարցրել էր Քովնին, թե նա ցանկանում է այցելել Չինաստան, վերջինս պատասխանել էր` իհարկե ցանկանում է։ Երբ Չինաստանի Արտաքին գործերի գերատեսչությունը ստացել էր տեղեկություն, որ ԱՄՆ-ի հավաքականը ցանկանում է այցելել Չինաստան, ինչպես նախկինում, այս անգամ էլ վիզա տրամադրել մերժել էին։ Սակայն Մաո Ցզեդունը լուրերը տեսնելուց հետո որոշել էր հրավիրել ԱՄՆ-ի թենիսի հավաքականին։ Ապա նա ասել էր. «Ցզուան Ցզեդունգը ոչ միայն թենիսից է լավ, այլև արտաքին հարաբերություններց. նա քաղաքական միտք ունի[6]»: Արդյունքում 1971 թվականի ապրիլի 10-ին ամերիկացի ինը թենիսիստներ, չորս պաշտոնյաներ և երկու ամուսիններ այցելեցին Չինաստան և ապրիլի 11-17-ը անցկացրեցին ընկերական խաղեր, մասնակցեցին մշակութային և զվարճալի միջոցառումների։
ԱՄՆ վերադառնալուց հետո թենիսիստներից մեկը լրագրողների հետ զրույցում նշեց, որ չինացիները շատ նման են ամերիկացիներին.
Չինացիները ճիշտ մեզ նման են։ Նրանք իրական մարդիկ են, ունեն զգացմունքներ։ Ես ձեռք բերեցի իսկական ընկերներ։ Երկիրը նման է Ամերիկային, բայց մի քիչ տարբեր է։ Այն գեղեցիկ է[7]։ |
ԱՄՆ-ի նախագահ Ռիչարդ Նիքսոնի այցը Չինաստան մատնանշում էր պետությունների միջև հարաբերությունների նորմալացման սկիզբը։ Դեռևս նախագահ ընտրվելուց առաջ Նիքսոնը միշտ խոսում էր Չինաստանի հետ հարաբերությունները բարելավելու անհրաժեշտության մասին։ Այցը հաջորդել էր երկարատև բանակցություններին և Ազգային անվտանգության խորհրդատու Հենրի Քիսինջերի այցին, որի ընթացքում հանդիպել էր Չինաստանի վարչապետ Ցզու Էլնայի հետ։ 1971 թվականի հուլիսի 15-ին Նիքսոնը հայտատրեց, որ հաջորդ տարի կայցելի ՉԺՀ։
1972 թվականի փետրվարի 21-28-ը ընթացած հանդիպումը հնարավորություն տվեց ամերիկյան հանրությանը տեսնել Չինաստանի նկարները երկու տասնամյակ տևած ընդմիջումից հետո։ Այցի ընթացքում նախագահ Նիքսոնը հանդիպում ունեցավ պետության առաջնորդ Մաո Ցզեդունի և բարձրաստիճան պաշտոնյաների հետ։
Նիքսոնի այցը Չինաստան արժանացավ լայն արձագանքի և նախանշեց հավասարակշռության խախտում Սառը պատերազմի առումով։ «Նիքսոնը գնում է Չինաստան» նախադասությունը դարձել է շրջասույթ մատնանշեու համար անսպասելի կամ կտրուկ փոփոխություն քաղաքականության մեջ։
Պինգ պոնգի դիվանագիտությունը պսակվեց հաջողությամբ և հանգեցրեց ԱՄՆ-Չինաստան հարաբերությունների վերականգմանը։ Նաև սրա շնորհիվ 1971 թվականի հունիսի 10-ին ԱՄՆ-ը վերացրեց Չինաստանի նկատմամբ բեռնարգեքը։
Արդեն 1972 թվականի փետրվարի 28-ին` նախագահ Նիքսոնի և Հենրի Քիսինջերի Շանհայ կատարած այցի ժամանակ ստորագրվեց Շանհայի կոմյունիկեն։ Փաստաթղթում նշվում էր, որ պետություններն աշխատանք են տանելու հարաբերությունների նորմալացման համար։ Ավելին. ԱՄՆ-ը ճանաչեց Թայվանը որպես Չինաստանի մաս և համաձայնեց այլևս չմիջամտել Թայվանի և Չինաստանի հարաբերություններին։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.