Պիկնիկ
խմբով կազմակերպված զբոսանք (խրախճանք) քաղաքից դուրս, զբոսախնջույք / From Wikipedia, the free encyclopedia
Պիկնիկ, բացօթյա սնվելու ձև էքսկուրսիայի շրջանակներում, հատկապես գեղատեսիլ թաղամասերում, ինչպիսիք են այգին, լճի ափը կամ այլ վայր, որտեղից բացվում է հետաքրքիր տեսարան, կամ զուգորդվում է սոցիալական իրադարձության հետ, ինչպիսին է բացօթյա թատերական ներկայացումից առաջ[1]։ Սովորաբար կազմակերպվում է ամռանը կամ գարնանը։ Այս սնվելու ձևը տարբերվում է մյուսներից նրանով, որ տանից դուրս գալու համար ազատ ժամանակ է պահանջում[2]։
Պատմությունը մեզ ցույց է տալիս, որ միասին բացօթյա կերակուր պատրաստելու գաղափարը 19-րդ դարի սկզբի խնջույքի անբաժանելի մասն էր[3]։
Պիկնիկի սիրահարները սիրում են գետնին նստել գորգի կամ վերմակի վրա[2]։ Պիկնիկները կարող են լինել ոչ ֆորմալ ՝ միանգամյա օգտագործման ափսեներով, կամ պաշտոնական՝ արծաթե պատառաքաղով և բյուրեղյա գինու բաժակներով։ Կարող են օգտագործվել սեղաններ և աթոռներ, բայց դա ավելի քիչ տարածված ձև է[2]։]
Բացօթյա խաղերը կամ զվարճանքի որևէ այլ ձևեր են կազմակերպվում մեծ խնջույքների ժամանակ։ Հանրային զբոսայգիներում պիկնիկի տարածքը սովորաբար ներառում է պիկնիկի սեղաններ և, հնարավոր է, ներկառուցված գրիլներ, ջրի ծորակներ, աղբի տարաներ, զուգարաններ և պերգոլաներ։
Որոշ պիկնիկներին յուրաքանչյուր մասնակից առաջարկում է ընդհանուր ցուցադրման համար ուտեստ։ Սնունդը հազվադեպ է տաք, փոխարենը այն ուտում են բուտերբրոդների, նախուտեստների, թարմ մրգերի, աղցանների և սառը ուտեստների տեսքով։ Նրանց հետ կարելի է Մատուցել սառեցված գինի, շամպայն կամ զովացուցիչ ըմպելիքներ։