Պիկարո
From Wikipedia, the free encyclopedia
Պիկարո (անգլ.՝ pícaro,բառացի` խաբեբա, խորամանկ), սոցիալական ու գրական տիպար, խաբեբայապատում վեպի գլխավոր հերոս։ Պիկարոյի օրինակներ են Ֆիգարոն, Շվեյկը, Օստապ Բենդերը։ Ռուս փիլիսոփա, մշակույթի տեսաբան Միխայիլ Բախտինի բնորոշմամբ պիկարոյին «վերապահված է առանձնահատուկ յուրահատկություն ու իրավունք` այս աշխարհում օտար լինել։ Կյանքի ոչ մի իրավիճակի հետ պիկարոները չեն հաշտվում, ոչ մեկը նրանց դուր չեն գալիս. նրանք ամեն իրավիճակում տեսնում են կեղծիք ու իրերի հակառակ երեսը»։