իսպանացի քաղաքական գործիչ From Wikipedia, the free encyclopedia
Պիլար դել Կաստիլյո Վերա (իսպ.՝ María Pilar del Castillo Vera, հուլիսի 31, 1952, Nador, Oriental, Մարոկկո), իսպանացի քաղաքական գործիչ, Ժողովրդական կուսակցության անդամ, Եվրախորհրդարանի պատգամավոր։ Նախկինում աշխատել է որպես կրթության, մշակույթի և սպորտի նախարար վարչապետ՝ Խոսե Մարիա Ասնարի կառավարությունում (2000-2004 թվականներին)։
Պիլար դել Կաստիլյո | |
Կուսակցություն՝ | Ժողովրդական կուսակցություն և Communist Organization of Spain?[1] |
---|---|
Կրթություն՝ | Մադրիդի Կոմպլուտենսե համալսարան և Օհայո նահանգի համալսարան |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ |
Ծննդյան օր | հուլիսի 31, 1952 (72 տարեկան) |
Ծննդավայր | Nador, Oriental, Մարոկկո |
Քաղաքացիություն | Իսպանիա |
Պարգևներ | |
Դել Կաստիլյոն իրավունք է ուսումնասիրել Մադրիդի Կոմպլուտենսե համալսարանում, ավարտել է 1974 թվականին։ 1980 թվականին նրան շնորհվել է Ֆուլբրայթի կրթաթոշակ՝ ԱՄՆ Օհայո նահանգի համալսարանում քաղաքական գիտությունների մագիստրոսի կոչում ստանալու համար։ 1983 թվականին ստացել է իրավագիտության դոկտորի կոչում Մադրիդում։ Պարգևատրվել է իսպանական սոցիոլոգիական հետազոտությունների կենտրոնի մրցանակով «Քաղաքական կուսակցությունների ֆինանսավորումը արևմտյան ժողովրդավարություններում» դոկտորական ատենախոսության համար (1984 թվական)։
1986 թվականից սահմանադրական իրավունք է դասավանդել Հեռավար կրթության ազգային համալսարանում, 1994 թվականից՝ Քաղաքագիտության ամբիոնի վարիչ։ 1995-1996 թվականներին դել Կաստիլյոն հրատարակել է Nueva Revista de Política, Cultura y Arte ամսագիրը։ Իսպանիայի սոցիոլոգիական հետազոտությունների կենտրոնի տնօրեն՝ 1996-2000 թվականներ։ Բազմաթիվ հրապարակումների հեղինակ է քաղաքական կուսակցությունների և ընտրական վարքագծի վերաբերյալ։
2000 թվականին դել Կաստիլյո Վերան նշանակվել է կրթության, մշակույթի և սպորտի նախարար՝ Խոսե Մարիա Ասնարի երկրորդ կաբինետում[3]։ Այս պաշտոնում նա պատասխանատու էր երկրի պետական համալսարանների հիմնանորոգման՝ կառավարության 2001 թվականի ծրագրի իրականացման, համար։
2004 թվականի խորհրդարանական ընտրություններում, երբ Ժողովրդական կուսակցությունը պարտություն կրեց, Պիլար դել Կաստիլյո Վերան ընտրվեց Իսպանիայի խորհրդարանի ստորին պալատի անդամ Գրանադա նահանգից։
Դել Կաստիլյոն Եվրախորհրդարանի պատգամավոր է 2004 թվականի Եվրոպական ընտրություններից հետո։ Այդ ժամանակվանից նա ծառայում է որպես Եվրոպական ժողովրդական կուսակցության խմբի համակարգող Արդյունաբերության, հետազոտությունների և էներգետիկայի կոմիտեում (ITRE) և որպես փոխարինող անդամ Տնտեսական և արժութային հարցերի հանձնաժողովում (ECON):
2007-2009 թվականներին եղել է Կլիմայի փոփոխության ժամանակավոր հանձնաժողովի անդամ։ Բացի այդ, նա եղել է Եվրախորհրդարանի Հնդկաստանի հետ հարաբերությունների պատվիրակության (2009–2014) և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության հետ հարաբերությունների պատվիրակության անդամ (2004–2009): Ներկայացրել է խորհրդարանը 2008 թվականին Պոզնանում[4] տեղի ունեցած Միավորված ազգերի կազմակերպության Կլիմայի փոփոխության համաժողովում և 2009 թվականին Կոպենհագենում[5] ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության համաժողովում։ 2020 թվականին նա նաև միացել է Արհեստական բանականության հատուկ կոմիտեին թվային դարաշրջանում[6]։
Որպես Արդյունաբերության, հետազոտությունների և էներգետիկայի հանձնաժողովի անդամ՝ Դել Կաստիլյոն հեռահաղորդակցության միասնական շուկայի վերաբերյալ խորհրդարանի զեկուցողն է[7][8]։ Նա նաև աշխատել է որպես Ցանցերի և տեղեկատվական համակարգերի անվտանգության մասին հրահանգի (NIS) զեկուցող։
Ի հավելումն իր հանձնաժողովային առաջադրանքների, Դել Կաստիլյոն Եվրախորհրդարանում զբաղեցնում է հետևյալ պաշտոնները.
Ամուսնացած է, ունի երկու երեխա։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.