![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/f/f2/Leaning_Tower_of_Pisa.jpg/640px-Leaning_Tower_of_Pisa.jpg&w=640&q=50)
Պիզայի աշտարակ
From Wikipedia, the free encyclopedia
Պիզայի թեք աշտարակ (իտալերեն։ Torre pendente di Pisa) կամ էլ պարզապես Պիզայի աշտարակ (La Torre di Pisa), աշտարակ է Իտալիայում։ Գտնվում է Պիզա քաղաքում։ Հայտնի է իր թեքությամբ և այնպիսի տպավորություն է ստեղծվում, թե ուր որ է աշտարակը կփլվի, որն անկայուն հիմքի արդյունք է։ Աշտարակը Պիզայի տաճարի հրապարակում գտնվող երեք կառույցներից մեկն է, որը ներառում է տաճարը և Պիզայի մկրտարանը։
![]() | |
Piazza del Duomo* | |
---|---|
ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգություն | |
![]() | |
Երկիր | ![]() |
Տիպ | մշակութային |
Չափանիշներ | i, ii, iv, vi |
Ցանկ | ՅՈՒՆԵՍԿՕ֊ի ցանկ |
Աշխարհամաս** | Եվրոպա |
Ընդգրկման պատմություն | |
Ընդգրկում | (անհայտ նստաշրջան) |
Համար | 395 |
* Անվանումը պաշտոնական անգլերեն ցանկում ** Երկրամասը ըստ ՅՈՒՆԵՍԿՕ-ի դասակարգման | |
Համաշխարհային ![]() |
Աշտարակի բարձրությունը գետնից 55,86 մետր է (183 ոտնաչափ 3 դյույմ), իսկ վերևից ՝ 56,67 մետր (185 ոտնաչափ 11 դյույմ): Հիմքի պատերի լայնությունը 2,44 մ է (8 ոտնաչափ 0 դյույմ): Քաշը գնահատվում է 14,500 տոննա: Աշտարակն ունի 296 կամ 294 աստիճան, յոթերորդ հարկում հյուսիսային կողմը նայող սանդուղքը երկու աստիճանով փոքր է։
Աշտարակը սկսել է թեքվել 12-րդ դարում շինարարության ընթացքում՝ փափուկ հողի պատճառով, որը չի կարողացել պատշաճ կերպով պահել կառույցի քաշը: Այն վատթարացել է 14-րդ դարում շինարարության ավարտից հետո։ 1990 թվականին թեքությունը հասել է 5,5 աստիճանի[1][2][3]: Կառույցը կայունացվել է 1993-2001 թվականներին վերանորոգման աշխատանքներով, ինչը նվազեցրել է թեքությունը մինչև 3,97 աստիճան[4]: