Պիետրո Ջերմի
From Wikipedia, the free encyclopedia
Պիետրո Ջերմի (իտալ.՝ Pietro Germi, սեպտեմբերի 14, 1914(1914-09-14)[1], Ջենովա, Իտալիա[2] - դեկտեմբերի 5, 1974(1974-12-05)[1][3], Հռոմ, Իտալիա), իտալացի դերասան, կինոռեժիսոր։
![]() իտալ.՝ Pietro Germi | |
---|---|
![]() | |
Ծնվել է | սեպտեմբերի 14, 1914(1914-09-14)[1] |
Ծննդավայր | Ջենովա, Իտալիա[2] |
Մահացել է | դեկտեմբերի 5, 1974(1974-12-05)[1][3] (60 տարեկան) |
Մահվան վայր | Հռոմ, Իտալիա |
Կրթություն | CSC? |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Մասնագիտություն | կինոռեժիսոր, դերասան, կինոպրոդյուսեր, սցենարիստ և ռեժիսոր |
Ընտրանի | Ամուսնալուծություն, իտալական ձևով, Seduced and Abandoned?, Ալֆրեդո, Ալֆրեդո (ֆիլմ) և The Birds, the Bees and the Italians? |
Պարգևներ և մրցանակներ | |
Սովորել է Հռոմի փորձարարական կինոկենտրոնում։ Նեոռեալիզմի սկզբնավորողներից։ Առաջին ֆիլմերից են՝ «Վկան» (1946) և «Մոլորյալ երիտասարդություն» (1947)։ Ջերմիի ստեղծագործությանը բնորոշ են սոցիալական թեման, վավերականությունը։ Հասարակական մեծ հնչողություն են ունեցել «Հանուն օրենքի» (1949, սովետական էկրանում՝ «Միցիլիայի երկնքի տակ») և «Հույսի ճանապարհ» (1950) ֆիլմերը։ Նեոռեալիզմի ավանդույթները զարգացրել է «Մեքենավար» (1956) և «Թուլակամ տղամարդը» (1958) կինոնկարներում (կատարել է նաև հերոսների դերերը)։ 1960-ական թթ․ անցել է իր համար նոր՝ սոցիալական և ռեալիստական երգիծական կատակերգության ժանրին՝ «Ամուսնալուծություն իտալական ձևով» (1961), «Գայթակղվածն ու լքվածը» (1964), «Տիկնայք և պարոնայք» (1965), «Բարոյազուրկը» (1966)։ 1969 թվականին ստեղծել է ուրախ, ժողովրդական ոգով տոգորված «Մերաֆինո» կատակերգությունը (Ոսկե մրցանակ Մոսկվայի միջազգային VI կինոփառատոնում, 1969)։