From Wikipedia, the free encyclopedia
Պիետրո Սանդրո Նեննի (իտալ.՝ Pietro Sandro Nenni, փետրվարի 9, 1891[1][2][3][…], Ֆաենցա, Ռավեննա, Էմիլիա Ռոմանիա, Իտալիայի թագավորություն[4] - հունվարի 1, 1980[1][2][3][…], Հռոմ, Իտալիա), իտալացի լրագրող, սոցիալիստ քաղաքական գործիչ, Իտալիայի սոցիալիստական կուսակցության (ԻՍԿ) անդամ (1921)։
Անդամակցել է Իտալիայի Հանրապետական կուսակցությանը, 1908 թվականին դարձել դրա օրգան «Forlì» սոցիալիստական թերթի խմբագիր։ Այդ ժամանակ թերթի խմբագիրներից էր նաև Բենիտո Մուսոլինին, ով հետագայում դարձավ ֆաշիզմի հիմնադիրը և Իտալիայի բռնապետը։ 1911 թվականին Նեննին և Մուսոլինին ձերբակալվեցին իտալական իշխանությունների կողմից, քանի որ մասնակցել էին Լիբյայում Իտալիայի ռազմական միջամտության դեմ։ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին մասնակցել է Իզոնցոյի ռազմաճակատի գործողություններին, սակայն վիրավորվել և վերադարձել է ծննդավայր, այնւոհետև դարձել «Mattine d'Italia» թերթի խմբագիրը։ 1923 թվականին դարձել է ԻՍԿ պաշտոնական օրգան «Avanti!» թերթի խմբագիրը, զբաղվել հակաֆաշիստական գործունեությամբ։
1926 թվականին տարագրվել է Ֆրանսիա։ 1931-1939 թվականներին եղել է ԻՍԿ գլխավոր քարտուղար և II Ինտերնացիոնալի Գործադիր կոմիտեի անդամ։ Եվրոպայում ֆաշիզմի ուժեղացման պայմաններում հանդես է եկել կոմունիստների հետ միասնաբար գործելու օգտին։ 1936-1938 թվականներին մասնակցել է Իսպանիայում հակաֆաշիստական պատերազմին (1936-1939), եղել է ինաերնացիոնալ բրիգադների կոմիսար։ Այնուհետև, մինչև 1943 թվականը գտնվել է ֆաշիստական աքսորում։ 1946 թվականին դարձել է Իտալիայի հանրապետության պառլամենտի բոլոր գումարումների պատգամավոր, 1970 թվականին նշանակվել ցմահ սենատոր։ 1950-1955 թվականներին եղել է Խաղաղության համաշխարհային խորհրդի փոխպրեգիդենտ։
Արժանացել է «Ժողովուրդների միջև խաղաղության ամրապնդման» մրցանակի (1952)։ 1950-ական թվականների 2-րդ կեսին կանգնել է հակակոմունիստական դիրքերի վրա։ 1963-1968 թվականին նախարարների խորհրդի նախագահի տեղակալ էր՝ Ադելիո Մորոյի ձախ ցենտրիստական կառավարության մեջ։ 1969 թվականին ընտրվել է Սոցիալիստական ինտերնացիոնալի փոխնախագահ, 1973-1980 թվականներին՝ ԻՍԿ նախագահ։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.