Պիեռ Բրիս (ֆր.՝ Pierre Brice, լրիվ անունը՝ բարոն Պիեռ-Լուի Լե Բրի, փետրվարի 6, 1929(1929-02-06)[1][2][3][…], Բրեստ[4] - հունիսի 6, 2015(2015-06-06)[1][2][3][…], Կոմպիեն[4]), ֆրանսիացի թատրոնի և կինոյի դերասան, երգիչ և ռեժիսոր։

Արագ փաստեր Պիեռ Բրիսֆր.՝ Pierre Brice, Ծնվել է ...
Thumb
Պիեռ Բրիս
ֆր.՝ Pierre Brice
Thumb
Ծնվել էփետրվարի 6, 1929(1929-02-06)[1][2][3][…]
ԾննդավայրԲրեստ[4]
Մահացել էհունիսի 6, 2015(2015-06-06)[1][2][3][…] (86 տարեկան)
Մահվան վայրԿոմպիեն[4]
ԳերեզմանԳրեֆելֆինգ
Քաղաքացիություն Ֆրանսիա
Մասնագիտություներգիչ, գրող, թատրոնի դերասան, կինոդերասան և հեռուստատեսային դերասան
Ժանրերփոփ
Պարգևներ և մրցանակներ
Փակել

Կենսագրություն

Պիեռ Բրիսը ծնվել է Ֆրանսիայի արևմուտքում գտնվող Բրեստ քաղաքում ՝ ազնվական ընտանիքում։ 19 տարեկանում կամավոր անդամագրվել է ֆրանսիական բանակին և մասնակցել Հնդկաչինի առաջին պատերազմին (1946-1954 թթ.)։ Մարտական գործողությունների ժամանակ պարեկային խումբը, որի մեջ էր նաև նա, հայտնվել է ականի վրա։ Պայթյունի ալիքը Պիեռ Բրիսին նետել է մի քանի մետր հեռավորության վրա, սակայն նա զարմանալի կերպով անվնաս է մնացել։ Հնդկաչինից հետո, որպես ֆրանսիական բանակի դեսանտային, մասնակցել է Ալժիրի պատերազմին (1954-1962 թթ.)։

Պիեռ Բրիսը կինոյում սկսել է նկարահանվել 1958 թվականից՝ «Էլեկտրական այրին» ֆիլմում։ Նա հիմնականում հայտնի է գերմանացի գրող Կառլ Ֆրիդրիխ Մայի ստեղծագործությունների հիման վրա նկարահանված ֆիլմերում ՝ ապաչների մեսկալերո ցեղի առաջնորդ Վինետուի դերով։ Այդ ֆիլմերից են «Արծաթե լճի գանձերը» (1962 թ.), «Վինետու» (1963 թ.), «Ապաչների ոսկին» (1963 թ.), «Վինետուն՝ Ինչու-Չունի որդին» (1964թ.), «Ուրուրների մեջ» (1964 թ.), «Վինետուն՝ ապաչների առաջնորդը» (1964 թ.), «Հավատարիմ ձեռքը՝ հնդկացիների բարեկամը» (1965 թ.), «Նաֆթային արքան» (1965 թ.), «Շանթարձակն ու Վինետուն» (1966 թ.), «Վինետուն Մահվան հովտում» (1968 թ.), «Վինետուի վերադարձը» (1998 թ.) և այլ ֆիլմերում, որոնց մեծ մասում նա նկարահանվել է ամերիկացի դերասան Լեքս Բարկերի հետ։

Պիեռ Բրիսի այլ ֆիլմերից են «Խաբուսիկ երջանկություն» (1958 թ.), «Խաբեբաները» (1958 թ.), «Փարավոնի կինը» (1960 թ.), «Զորրոն ընդդեմ Մացիստայի» (1963 թ.), «Դակերը» (1967 թ.), «Գանգստերի տիկնիկը» (1975 թ.) և այլն։ Պիեռ Բրիսը կինոյում նկարահանվել է շուրջ 40 տարի։ Նա Ֆրանսիայում հայտնի է նաև որպես էստրադային երգիչ և թատերական ռեժիսոր։

Պիեռ Բրիսը մահացել է 2015 թվականի հունիսի 6-ին՝ թոքաբորբից։

Մասնակի ֆիլմագրությունը

Մանրամասն տեղեկատվություն Թվական, Անվանում ...
ԹվականԱնվանումԲնօրինակ անվանումԿերպար
1958Էլեկտրական այրինLe septième ciel-
1958ԽաբեբաներըLes TricheursԲեռնարդ
1958Խաբուսիկ երջանկությունLe miroir à deux facesԺակ
1960ԿազակներըI cosacchiԲորիս
1960ՇրթներկIl rossettoՋինո Լուչիանի
1960Հաճույքներ շաբաթ երեկոյանI piaceri del sabato notteԱլդո
1960Քարե կանանց հողմաղացըIl Mulino delle donne di pietraՀանս ֆոն Արնիմ
1960ԿնամոլըL'homme à femmesԼորան Բերտի
1960Փարավոնի կինըLa donna dei faraoni-
1961ԲաքոսուհիներLe baccantiԴիոնիսոս
1962ԿողոպտիչներըLos atracadores-
1962Քաղցր էքստազDouce violence-
1962Արծաթե լճի գանձերըDer Schatz im SilberseeՎինետու
1962Հրով և սրովCol ferro e col fuocoՅան Սկշետուսկի
1963Անհաղթ հեծյալը` դիմակովL'invincibile cavaliere mascheratoԴոն Դիեգո
1963Զորրոն ընդդեմ ՄացիստայիZorro contro MacisteԶորրո, Ռամոն
1963Ապաչների ոսկինWinnetou - 1. TeilՎինետու
1963Լռության երդումPacto de silencioԺան Կլաուս
1964Վինետուն` ապաչների առաջնորդըOld ShatterhandՎինետու
1964Վինետուն` Ինչու-Չունի որդինWinnetou - 2. TeilՎինետու
1964Ուրուրների մեջUnter GeiernՎինետու
1965Դժոխքը ՄանիտոբայումDie Hölle von ManitobaՌիզ
1965Նավթային արքանDer ÖlprinzՎինետու
1965Վինետու 3Winnetou - 3. TeilՎինետու
1965Հավատարիմ ձեռքը` հնդկացիների բարեկամOld SurehandՎինետու
1966Ավազակների կառնավալըGern hab' ich die Frauen gekilltգործակալ Բրիս
1966Վինետուն և խառնածին ԱպանաչինWinnetou und das Halbblut ApanatschiՎինետու
1966Շանթարձակն ու ՎինետունWinnetou und sein Freund Old FirehandՎինետու
1967ԴակերըDaciiՍեպտիմիոս Սևերոս
1967Տասներեքերորդ քմահաճույքըLe 13ème capriceՖրանսուազ
1968Վինետուն Մահվան հովտումWinnetou und Shatterhand im Tal der TotenՎինետու
1971ԷրիկաErikaՌենատո Լորան
1971Տիկին, դուք ազա՞տ եքMadame êtes-vous libre?-
1971Անիծյալների գիշերըLa notte dei dannatiԺան Դուպրեյ
1974Մահապատիժ արևածագինUna cuerda al amanecer-
1975Գանգստերի տիկնիկըLa pupa del gangsterկոմիսար Սալվատորե Լամբելլի
1980Իմ ընկեր ՎինետունWinnetou le mescaleroՎինետու
1981Իդեալական նավDas TraumschiffՌոբերտ Դումոն
1987Քնքուշ անճարակներըZärtliche ChaotenՎինետու
1990Ապարանքը լճի վրաEin Schloß am WörtherseeԱնդրե
1993«Լազեր» գործողությունը 2. Երկնագույն ադամանդի հետքերովDer blaue DiamantՊիեռ Լատուշ
1996Կլինիկան արմավենիների տակKlinik unter PalmenԺան-Կլոդ Վալենտին
1998Վինետուի վերադարձըWinnetous RückkehrՎինետու
1998Բոլոր ընկերներըIn aller Freundschaftդոկ. Օլիվեր Բերտ
2004Հոթել «Երազանք»Das TraumhotelՊիեռ Ֆոնտան
2006Կարմիր վարդերRote Rosenհոթելի շվեյցար
2007Խաչակրաց արշավանք դեպի երջանկությունKreuzfahrt ins GlückՆիկոլաս
Փակել

Ծանոթագրություններ

Wikiwand in your browser!

Seamless Wikipedia browsing. On steroids.

Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.

Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.