From Wikipedia, the free encyclopedia
Պիացա Գրանդե, (իտալ.՝ Piazza Grande, «Մեծ հրապարակ»), Իտալիայի Մոդենա քաղաքի պատմական կենտրոնը։ Այն պահպանվում է որպես Համաշխարհային ժառանգության օբյեկտ։ Հրապարակում է Մոդենայի տաճարը (տես պանորամա նկարի կենտրոնում)։ Քաղաքային խորհրդի շենքը (Palazzo Comunale, պանորամայում տաճարից աջ) կառուցվել է 1194 թվականին։ Սկզբնական կառույցից մնացել է ժամի աշտարակը (Torre dell’Orologio)։
Պիացա Գրանդե | |
Piazza Grande* | |
---|---|
ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգություն | |
Պիացա Գրանդեի տաճարը, 2003 | |
Երկիր | Իտալիա |
Տիպ | մշակութային |
Չափանիշներ | |
Ցանկ | ՅՈՒՆԵՍԿՕ֊ի ցանկ |
Աշխարհամաս** | Եվրոպա |
Ընդգրկման պատմություն | |
Ընդգրկում | 1997 (անհայտ նստաշրջան) |
Համար | 827 |
* Անվանումը պաշտոնական անգլերեն ցանկում ** Երկրամասը ըստ ՅՈՒՆԵՍԿՕ-ի դասակարգման | |
Համաշխարհային ժառանգություն |
Տաճարը նվիրված է Սուրբ Գեմինիանին, որը Մոդենայում է ապրել IV դարում։ Տաճարի կառուցումը սկսել է 1099 թվականին։ Այն հսկայական չափսերով կառույց է՝ երեսպատված վարդագույն մարմարով, որը Իտալիայի ռոմանական ոճի լավագույն օրինակներից է։ Կառույցի շինարարությունը սկսել է ճարտարապետ Լանֆրանկոն (իտալ.՝ Lanfranco)։ Աշխատանքներն ավարտվել են 1322 թվականին։
ՅՈւՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգություն , օբյեկտ № 827 ռուս.. • անգլ.. • ֆր. |
• Baedecker. Italien. Verlag Karl Baedeker. ISBN 3-8297-1091-7
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պիացա Գրանդե» հոդվածին։ |
Seamless Wikipedia browsing. On steroids.