From Wikipedia, the free encyclopedia
Պերսի Լյուիս (անգլ.՝ Percy Wyndham Lewis նոյեմբերի 18, 1882[1][2][3][…], Ամհերստ, Քամբերլենդ, Նոր Շոտլանդիա, Կանադա - մարտի 7, 1957[1][2][3][…], Լոնդոն, Միացյալ Թագավորություն), անգլիացի նկարիչ, գրող և արվեստի տեսաբան։
Պերսի Լյուիս | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 18, 1882[1][2][3][…] |
Ծննդավայր | Ամհերստ, Քամբերլենդ, Նոր Շոտլանդիա, Կանադա |
Վախճանվել է | մարտի 7, 1957[1][2][3][…] (74 տարեկան) |
Մահվան վայր | Լոնդոն, Միացյալ Թագավորություն |
Քաղաքացիություն | Միացյալ Թագավորություն և Կանադա |
Կրթություն | Ֆելիքս Սլեյդի գեղեցիկ արվեստների դպրոց և Ռագբի դպրոց |
Մասնագիտություն | նկարիչ, գրող, լրագրող, խմբագիր, վիպասան, գրական քննադատ, գծանկարիչ, բանաստեղծ, քննադատ և արվեստագետ |
Ոճ | Վորտիցիզմ և մոդեռնիզմ |
Համատեղ ապրող | Բեատրիս Հաստինգս |
Wyndham Lewis Վիքիպահեստում |
Ըստ տարածված տեսակի, Պերսի Լյուիսը ծնվել է 1882 թվականի նոյեմբերի 18-ին, հոր զբոսանավի վրա, Նոր Շոտլանդիայի ափամերձ շրջանում ջտնող կանադական արվարձանում[4]։ Նրա բրիտանացի մայրը և ամերիկացի հայրը բաժանվել են մոտ 1893 թվականից[4]։ Մայրը հետագայում վերադարձել է Անգլիա, որտեղ Լյուիսը կրթություն է ստացել, նախ` Ռագբիի դպրոցում, այնուհետև կրթությունը շարունակել է Լոնդոնի համալսարանական քոլեջի Սլեյդ գեղարվեստի դպրոցում, որից հետո, 1900-ական թվականներին շարունակ ճամփորդել է Եվրոպայով։
Լոնդոնում 1899-1901 թվականներին ուսումնասիրել է գեղանկարչություն։ 1982-1989 թվականների ճամփորդությունների ընթացքում երկար մնացել է Փարիզում։
1911 թվականին մասնակցել է «Քեմդեն Թաուն» գեղարվեստական խմբի լոնդոնյան ցուցահանդեսին, որի հիմնադիրներից մեկն էլ հենց ինքն էր։ 1913 թվականին անդամագրվել է «Լոնդոն» խմբում։
Պերսի Լյուիսը համարվում է Վորտիցիզմ գեղարվեստական տեսության համահիմնադիր։ Վորտիցիզմը ոգով մոտ էր իտալական Ֆուտուրիզմին և ֆրանսիական Կուբիզմին։ Լյուիսն այն պրոպագանդել է իր հրապարակած Blast (Համաշխարհային հրդեհ) ավանգարդիստական շարժման պարբերականում[5]։
Լյուիսի գրչին է պատկանում 1914 թվականին հրապարակված «Վորտիցիստական հրովարտակը»[6]։ Այն ստեղծվել էր ի պատասխան իտալացիների «Ֆուտուրիստական հրովարտակին»[7]։ Վորտիցիստական հրովարտակում ասվում է, որ միայն զգացմունքների ուժեղագույն պոռթկումները կարող են լինել գեղարվաստական ստեղծագործության աղբյուր։ Վորտիցիստներին ոգով մոտ է եղել ամերիկյան պոետ Էզրա Փաունդը։
Վորտիցիստական աշխատանքներից բացի Պ. Լյուիսը նկարազարդել է նաև նատուրալիստական և սյուրռեալիստական կտավներ, աշխատել Թշնամի (անգլ.՝ The Enemy) պարբերականի համար։
Հեմինգուեյը իր «Տոն, որը միշտ քեզ հետ է» վեպում «Էզրա Փաունդ և նրա Բել էսպրի» գլխում խիստ կտրուկ և առանց ձևականության Պ. Լյուիսի մասին արտահայտելով նրան անվանել է «մարդ, որից ավելի նողկալի երբեք չի տեսել»։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.