Պերոննա
From Wikipedia, the free encyclopedia
From Wikipedia, the free encyclopedia
Պերոն կամ Պերոննա (ֆր.՝ և պիկարդ.՝ Péronne), համայնք Ֆրանսիայի հյուսիսում՝ Պիկարդիա մարզի Սոմ գավառում։ Նույնանուն շրջանի և կանտոնի վարչական կենտրոնն է։ Գտնվում է Սոմ գետի ափին, Ամյենից 50 կմ դեպի արևելք և Ա1 «Նոր» մայրուղուց 8 կմ հեռավորության վրա։ Բնակչությունը 2012 թվականի տվյալներով՝ 7 737 մարդ։
Քաղաք | |||
---|---|---|---|
Պերոննա | |||
ֆր.՝ Péronne | |||
| |||
Zelf gemaakt op 10 juni 2005, vrijgegeven onder GFDL | |||
Երկիր | Ֆրանսիա | ||
Համայնք | Սոմ և arrondissement of Péronne? | ||
Քաղաքապետ | Թերեզա Դեժեր | ||
Մակերես | 14,16 կմ² | ||
ԲԾՄ | 667 մ | ||
Պաշտոնական լեզու | Ֆրանսերեն | ||
Բնակչություն | ▼7291 մարդ (հունվարի 1, 2021)[1] | ||
Խտություն | 546 մարդ/կմ² | ||
Կրոնական կազմ | Կաթոլիկ եկեղեցի | ||
Ժամային գոտի | UTC+1 և UTC+2 | ||
Փոստային դասիչ | 80200[2] | ||
Պաշտոնական կայք | ville-peronne.fr (ֆր.) | ||
| |||
Տեղակայված է պատմական Սանտեր մարզի տարածքում,քաղաքը հարստացել և ամրապնդվել է Վերմանդուա կոմսերի օրոք։ XII դարում Ֆիլիպ Օգոստոսը վերակառուցեց Պերոնի ամրոցը,որտեղ մինչև մահը տանջվել էր իր նախորդը՝ Կարլ 3-րդը։
1468 թվականին Պերոննայում Ֆրանսիայի թագավոր Լյուդովիկոս XI-ի հետ հանդիպման ժամանակ բուրգունդյան դուքս Կարլ Համարձակը կալանքի տակ վերցրեց թագավորին, նրան ստիպելով ստորագրել Ֆրանսիայի համար ծանր պայմանագիր՝ Պերոնյան պայմանագիրը։ Ֆրանսիայի թագավորի պերոննական գերեվարվան մասին ներկայացվում է Վալտեր Սքոթի «Քվենտին Դորվարդ» վեպում։ Պատմիչները պնդում են,որ ցանկանալով խոցել փարիզցիների կողմից չսիրված թագավորին՝ մարդիկ տնային ագռավներին սովորեցնում էին կրկնել «Պերոննա» բառը։ 1536 թվականին պերոննացիները Կարլ 5-րդի գլխավորությամբ կարողացան դիմադրել իսպանացիների պաշարմանը:1870 թվականի,1917 թվականի և 1940 թվականի ռազմական բախումների ժամանակ քաղաքը կանգնած էր ոչնչացման եզրին։ Պերոննացիների ռազմական սխրանքների համար քաղաքը պարգևատրել է «Պատվո լեգեոն» շքանշանով և երկու մարտական խաչով։
Բնակչության զբաղվածության կառուցվածք.
Գործազրկության աստիճանաը 2011 թվականի տվյալներով՝ 20,9 %
Պերոննայի քաղաքապետի պաշտոնը 2014 թվականից զբաղեցնում է Թերեզա Դեժերը։
Բնակչության դինամիկան (մարդ)
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.