Պերիպատետիկյան դպրոց

From Wikipedia, the free encyclopedia

Պերիպատետիկյան դպրոց

Պերիպատետիկները կամ ճեմականները (հին հունարեն՝ περιπατέω, թարգմանաբար՝ ճեմել) Հին Հունաստանի փիլիսոփայական դպրոցի ներկայացուցիչներ են, հանդիսանում են Արիստոտելի հետևորդները։

Արիստոտելի դպրոցը հեղինակ՝ Գուստավ Ադոլֆ Սպանգենբերգ 1880 թ.

Պերիպատետիկյան դպրոց անվանումն առաջացել է աթենական Լիկեոնի՝ գիմնազիայի ծառուղում ուսուցումը ճեմելով, զբոսնելով վարելու սովորությունից (այստեղից էլ՝ հայերեն «ճեմարան» տերմինը)։ Նախապես «պերիպատետիկոսներ» (հին հունարեն՝ περιπατητικός) անվանում էին Արիստոտելի անմիջական աշակերտներին, հետագայում՝ նրա փիլիսոփայական ուսմունքի և գիտական տարբեր տեսությունների պաշտպաններին ու տարածողներին։ Պերիպատետիկների շնորհիվ Լիկեոնը շարունակեց մնալ անտիկ աշխարհի խոշորագույն գիտական կենտրոններից և մրցել Պլատոնյան ակադեմիայի հետ։

Պերիպատետիկյան դպրոցն ունեցել է զարգացման մի քանի շրջան և գիտությանը տվել բազմաթիվ ականավոր փիլիսոփաներ ու գիտնականներ՝ Թեոփրաստես, Եվդեմոս Հռոդոսցի, Ստրատոն Լամփսակացի (1-ին շրջան՝ մ․ թ․ ա․ 4-1-ին դարեր), Անդրոնիկոս Հռոդոսցի (2-րդ շրջան՝ մ․ թ․ ա․ 1-ին դար), Ալեքսանդր Ափրոդիզիացի (3-րդ շրջան՝ մ․ թ․ 2-3-րդ դարեր) և ուրիշներ։ Պերիպատետիկյան դպրոցը գոյատևել է անտիկ շրջանի ողջ ընթացքում՝ ընդհուպ մինչև վաղ միջնադար և նպաստել հունական ու հռոմեական փիլիսոփայության, մասնավորապես ստոիցիզմի, էկլեկտիզմի և նեոպլատոնականության ձևավորմանը։

Հայ իրականության մեջ Պերիպատետիկյան դպրոցի ազդեցությունը Ալեքսանդրյան նեոպլատոնական դպրոցի միջոցով կրել է Դավիթ Անհաղթը։ Պերիպատետիզմի նշանավոր հուշարձան է միայն հայերենով պահպանված «Անանուն մեկնութիուն Ստորոգութեանցն Արիստոտէլի» աշխատությունը, որը թարգմանվել է 6-րդ դարում (հրտ․ 1961) և բարերար ազդեցություն ունեցել միջնադարի հայ իմացաբանական ու տրամաբանական մտքի զարգացման վրա։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 9, էջ 273

Wikiwand in your browser!

Seamless Wikipedia browsing. On steroids.

Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.

Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.