From Wikipedia, the free encyclopedia
Պետրոլոգիա (հուն․՝ πέτρος-ից՝ «քար»), գիտություն, որ ուսումնասիրում է ապարները։
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Հանքաբանության առաջին համակարգված գիրքը գրել է Ագրիկոլան XVI դարում։ Գիրքը գրված է լատիներեն և կոչվում է «De Natura Fossilium» («Բրածոների բնությունը»)։ «Բրածո» բառն այն ժամանակ նշանակում Էր «փորված-հանված իր» և ընդգրկում Էր գլխավորապես հանքաքարերն ու ապարները։ Իր գրվածքներում Ագրիկոլան ավելի շատ հիմնվում Էր սեփական դիտարկումների, քան մտահայեցական կամ ցանկալի դատողությունների վրա, ինչը բնորոշ Էր հին հույների, իսկ հետագայում նաև՝ ալքիմիկոսների երկերին։ XVIII դարում Լուսավորության դարաշրջանը շատ մտածողների մղեց խորհելու Երկրի և ապարների ծագման մասին։ Վեճ ծագեց Աբրահամ Վեռների գլխավորած նեպտունականների և Ջեյմս Հաթոնի գլխավորած պլուտոնականների միջև, որոնք ապարների մի մասին անվերապահորեն հրաբխային ծագում Էին վերագրում։ Եվրոպայի գիտնականները բաժանվել Էին երկու ճամբարի։ XVIII դարի վերջերից ճանապարհորդելը հեշտացավ, և գիտնականները հնարավորություն ստացան անմիջականորեն հետազոտել ապարների տարբեր տեսակներ՝ տարբեր վայրերում։ 1830 թ Չառլզ Լայելը հրապարակեց իր «Երկրաբանության հիմունքները» հիմնարար աշխատությունը։ Այդ գրքի ազդեցությամբ մյուս երկրաբաններն արձագանքեցին Երկրի զարգացման դանդաղ, աստիճանական բնույթի վերաբերյալ Լայելի հայացքներին։
Առաջին երկրաբանական քարտեզները հրատարակվել են XIX դարի սկզբներին։ Երկրաբանական քարտեզները ցույց են տալիս ռելիեֆի առանձնահատկությունները, օրինակ՝ լեռները կամ ճանապարհները, ինչպես նաև մակերևույթին երևացող տարբեր ապարները, որոնց տարիքների տարբերությունները նշելու համար օգտագործվում են տարբեր գույներ։ Բրիտանիայի առաջին երկրաբանական քարտեզը հրատարակել է Ուիլյամ Սմիթը 1815 թ։
Գերմանացի երկրաբան Աբրահամ Վեռները (1750 – 1817) առաջ է քաշել նեպտունականության գաղափարները։ Նեպտունականները հակադրվում էին պլուտոնականներին։ Ըստ նեպտունականների՝ քիմիական նյութերը, որոնցից կազմավորվել են ապարները, լուծված են եղել օվկիանոսի ջրում, և բոլոր ապարները, ներառյալ նաև բազալտը, առաջացել են այդ լուծույթից։ Վեռների համբավը տարածվում էր նրա պերճալեզու դասախոսությունների և ուսանողների նվիրված աշխատանքի շնորհիվ։
Այս մանրադիտակով ապարները հետազոտվում են բևեռացած լույսի օգնությամբ։ Բևեռացուցիչներից մեկն ապարի շերտիկի ներքևում է, մյուսը՝ վերևում։ Յուրաքանչյուր տեսակի հանքաքարի բյուրեղները յուրովի են ազդում լույսի վրա, հետևաբար օպտիկական հատկանիշները ևս կարելի է օգտագործել որպես հանքաքարը տարբերակելու միջոց։
Ապարների բարակ շերտերի տարբերակման համար ապարագետն օգտագործում է բևեռացած լույս և ուսումնասիրում հանքաքարերի գույները, կազմվածքն ու ներքին փոխադարձ կապերը։ Խաչվող բևեռացուցիչն ավելացնելով՝ երևում են ինտերֆերենցիոն գույներ, որոնք հեշտացնում են տարբերակումը։
Բյուրեղների մասնիկները հետազոտելու համար օգտագործում են ռենտգենյան ճառագայթներ, որոնք բյուրեղը կազմող ատոմների շերտերի միջակայքը բեկում են տարբեր անկյուններով։ Ճառագայթների ցրված փնջերը որոշ ուղղություններում լինում են միևնույն փուլում և միմյանց ուժեղացնելով՝ լուսազգայուն թիթեղի վրա առաջացնում են սև բիծ։ Արդյունքում յուրաքանչյուր հանքաքարի համար ստացվում է բյուրեղի ներքին կառուցվածքին բնորոշ եզակի դիֆրակցիոն պատկեր։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.