![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/5/5a/Palastexamen-SongDynastie-Kaiser.jpg/640px-Palastexamen-SongDynastie-Kaiser.jpg&w=640&q=50)
Պետական ծառայություն
From Wikipedia, the free encyclopedia
Պետական ծառայություն, պետական ապարատում ընդգրկված քաղաքացիների աշխատանքային գործունեություն։ Որպես վարչաիրավական ինստիտուտ՝ պետական ծառայությունն իրավական նորմերի ամբողջություն է, որը կարգավորում է ծառայության հարաբերությունների ծագման, փոփոխման և դադարեցման, ծառայողների պատասխանատվության և խրախուսման հարցերը։ Կարգավորվում է իրավունքի նորմերով․
- պետական իրավունք
- վարչական իրավունք
- ֆինանսական իրավունք և իրավունքի այլ ճյուղերի նորմերով։