From Wikipedia, the free encyclopedia
Պեդրո Դամիանո (պորտ.՝ Pedro Damiano, հունվարի 1, 1480, Օդեմիր - 1544[1], պորտուգալացի շախմատիստ, դեղագործ։
Պեդրո Դամիանո պորտ.՝ Pedro Damião | |
---|---|
Ծնվել է | հունվարի 1, 1480 |
Ծննդավայր | Օդեմիր |
Մահացել է | 1544[1] |
Քաղաքացիություն | Պորտուգալիայի թագավորություն |
Մայրենի լեզու | պորտուգալերեն |
Մասնագիտություն | շախմատիստ, գրող, դեղագործ և շախմատի տեսաբան |
Պեդրո Դամիանոն ծնվել է Պորտուգալիայի Օդեմիր գյուղում։ Նրա կյանքի մասին շատ քիչ բան է հայտնի։ Ըստ որոշ աղբյուրների՝ 1497 թվականին Պեդրո Դամիանոն որպես հրեա, ապաստան է գտել Հռոմում՝ այն բանից հետո, երբ թագավոր Մանուել I-ը Պորտուգալիայի հրեաներին արտաքսել է երկրից։
Հռոմում նա աշխատել է որպես դեղագործ։ 1512 թվականին Հռոմում լույս է տեսել նրա «Այս գիրքը սովորեցնում է շախմատ խաղալ …» ուսումնական ձեռնարկը։ Գիրքն ութ անգամ հրատարակվել է Իտալիայում և թարգմանվել է անգլերեն, գերմաներեն և ֆրանսերեն։ Գիրքը նպաստել է այդ ժամանակաշրջանի շախմատի տարածմանը Եվրոպայում։ Ձեռնարկում զետեղված են մի քանի բաց սկզբնախաղեր, այդ թվում՝ 1. e2-e4 e7-e5, 2. Ձg1-f3 f7-f6 սկզբնախաղը, որը ստացել Դամիանոյի պաշտպանություն անունը[2]։ Գրքում ներկայացված են նաև 16 շախմատային նրբություն, ինչպես նաև 72 խնդիր, որոնցից 70-ը վերցրված է իսպանացի շախմատիստ Լուիս Լուսենայի «Սիրո կրկնություն և շախմատ խաղի արվեստը» գրքից։
Շախմատի խաղի ծագման մասին Դամիանոյի ենթադրությունները, որոնք նա վերագրել է պարսից թագավոր Քսերքսես I֊ին, հետագայում հերքվել են։
«Եթե լավ քայլ ես տեսնում, փորձիր գտնել ավելի լավը» հայտնի շախմատային աֆորիզմը, որը երբեմն սխալ վերագրված է Էմանուել Լասկերին[3], զետեղված է նրա ուսումնական ձեռնարկում[4]։
Պեդրո Դամիանոյի արձանը կանգնեցված է նրա ծննդավայր Օդեմիրում։ Նրա պատվին Օդեմիրում ամեն տարի անցկացվում է «Damiano International Open Chess» մրցաշարը[5]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.