From Wikipedia, the free encyclopedia
Պեդրու Պրոենսա Օլիվեյրա Ալվեշ Գարսիա (պորտ.՝ Pedro Proença Oliveira Alves Garcia, նոյեմբերի 3, 1970, Լիսաբոն), պորտուգալացի ֆուտբոլային մրցավար։ Մրցավարությունից ազատ ժամանակ աշխատում է որպես ֆինանսական խորհրդատու[1]։ ՖԻՖԱ-ի մրցավար է 2003 թվականից։ Սպասարկել է Եվրո-2012-ի եզրափակիչի խաղը։ Բրազիլիայում կայացած Աշխարհի 2014 թվականի առաջնության եզրափակիչ փուլի մրցավարներից մեկն էր[2]։
Պեդրու Պրոենսա պորտ.՝ Pedro Proença Oliveira Alves Garcia | |||
---|---|---|---|
Քաղաքացիությունը | Պորտուգալիա | ||
Ծննդյան ամսաթիվ | նոյեմբերի 3, 1970 (53 տարեկան) | ||
Ծննդավայր | Լիսաբոն | ||
| |||
| |||
| |||
| |||
|
Առաջին անգամ սկսել է վարել ֆուտբոլային հանդիպումները 18 տարեկանում։ 1998 թվականին ընդունվել է Պորտուգալիայի առաջնության բարձրագույն դիվիզիոնի հանդիպումների մրցավարությունը, միջազգային կարիերան սկսել է 2003 թվականին «Ժալգիրիս» և «Էրգրյուտե» ակումբների միջև Ինտերտոտոյի գավաթի խաղի մրցավարությամբ, որն ավարտվել է 1:5 հաշվով։ 2004 թվականի դեկտեմբերին առաջին անգամ սպասարկել է ՈՒԵՖԱ-ի գավաթի խաղ, ԱԵԿ և «Գորիցա» ակումբների միջև, հաշիվը (1:0)։ 2007 թվականի սեպտեմբերին առաջին անգամ աշխատել է Չեմպիոնների լիգայի խաղում, դատելով հոլանդական ՊՍՎ-ի և ռուսական ԲԿՄԱ-ի միջև կայացած խաղից, հաշիվը (2:1)։
2012 թվականի մայիսի 16-ին Պրոենսան նշանակվել է 2012 թվականի Չեմպիոնների լիգայի եզրափակիչ խաղի գլխավոր մրցավար[3]։ Հանդիպումը կայացել է մայիսի 19-ին Մյունխենի «Ալյանց Արենա» մարզադաշտում։
2006/07 և 2010/11 մրցաշրջաններում երկու անգամ ճանաչվել է Պորտուգալիայի լավագույն ֆուտբոլային մրցավար[4]։ Միջինը մեկ խաղում ներկայացնում է 5,11 դեղին և 0,13 կարմիր քարտեր (2012 թվականի փետրվարի տվյալները)[5]։
2012 թվականի Եվրոպայի առաջնության եզրափակիչ մրցաշարի խաղարկության մրցավարներից մեկը Լեհաստանում և Ուկրաինայում։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.