Պեգաս (համաստեղություն)
From Wikipedia, the free encyclopedia
From Wikipedia, the free encyclopedia
Պեգաս (լատին․՝ Pegasus), աստղային երկնքի հյուսիսային կիսագնդի համաստեղություն։ Տեղակայված է Անդրոմեդայի հարավ-արևմուտքում։ Երկնքում զբաղեցնում է 1120,8 քառակուսի աստիճան մակերես, պարունակում է անզեն աչքի համար տեսանելի 166 ատսղ։
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Համաստեղություն | |
Պեգասի աստղերի ցանկ | |
Լատիներեն անվանում | Pegasus |
---|---|
Հապավում | Peg |
Խորհրդանիշ | Պեգաս |
Մակերես | 1121 քառակուսի աստիճան |
Ամենապայծառ աստղ |
|
Ասուպային հոսքեր |
|
Հարևան համաստեղությունները | |
Անվանված է | Պեգաս |
Տեսանելի է ++90°° և −−54°°. լայնությունների միջև: Ամենատեսանելին է օգոստոս-սեպտեմբեր ամսում ժամը 21:00-ին (երեկոյան 9-ին): |
Պեգաս համաստեղության ամենապայծառ աստղերն են. Էնիֆ (ε)՝ 2,38m և Մարկաբ (α)՝ 2,49m։ Բավալկան պայծառ Շեաթ (β) աստղը կիսականոնավոր փոփոխական աստղ է, որի պայծառությունը տատանվում է 2,4m-ից 2,8m միջակայքում առանց կենկրետ պարբերության։
Ուշագրավ են համաստեղության առավել պայծառ աստղերի անվանումների թարգմանությունները արաբերենից. Մարկաբ՝ «Նստատեղ» կամ «Սայլ», Շեաթ՝ «Ուս», Ալհենիբ՝ «Ձիու պորտ»,Էնիֆ՝ «Քիթ»։
Հին համաստեղություն։ Ներառված է Կլավդիոս Պտղոմեոսի «Ալմահեսթ» աշխատության երկնային քարտեզում «Ձի» անվան տակ։
Հունական առասպելաբանության մեջ պեգասը թևավոր ձի է, որը ծնվել է Գորգոնա Մեդուսայի արյան կաթիլից։ Բաբելոնցիների մոտ այս համաստեղությունը պարզապես «ձի» էր կոչվում, իսկ հին հույների մոտ՝ Մեծ ձի։ Արաբների մոտ համաստեղությունը դեռևս պահպանել է Մեծ Ձի անվանումը՝ Ալ-ֆարաս, Ալ-ազամ։
Ուսումնասիրության ամենահարմար ժամանակահատվածը օգոստոս-սեպտեմբեր ամիսներն են։ Երեկոյան ժամերին համաստեղությունը տեսանելի է անգամ ամռանը, հորիզոնի արևելյան մասում։ Ուշ աշնանը այն արդեն հասնում է զգալի բարձրության։ Սովորաբար նրան ընդունում են որպես Անդրոմեդայի աստղային շղթայի շարունակություն դեպի արևմուտք։ Այդ շղթայի ձախից վերջին աստղը՝ Ալֆերացը (Անդրոմեդայի α) իրենից ներկայացնում է Պեգասի Մեծ քառակուսի աստերիզմի հյուսիսարևմտյան անկյունը։
Հին նկարներում այս համաստեղությունը պատկերվել է «ոտքերը վերև»։ «Ձիու» պարանոցն ու գլուխը Քառակուսու հարավարևմտյան շարքի աստղերն են՝ Մարկաբից Էնիֆ։ Շատից սկսվող երկու աստղային շղթաները «առջևի վերջույթներն» են։
Պեգաս համաստեղության աստղերի ցանկ
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Պեգաս (համաստեղություն) կատեգորիայում։ |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.