From Wikipedia, the free encyclopedia
«Պարկ ավենյու, 666» (անգլ.՝ 666 Park Avenue), ամերիկյան հեռուստասերիալ, որ նկարահանվել է Գաբրիելա Փիրսի համանուն վեպի հիման վրա։ Գլխավոր դերերը կատարում են Ռեյչել Թեյլորը, Դեյվ Էնաբլը, Վանեսա Ուիլյամսը և Թերրի Օ’Քուինը։ Սերիալը պատմում է Միջին Արևմուտքից երիտասարդ ընտանեկան զույգի մասին, որը տեղափոխվում է Նյու Յորք և բնակություն հաստատում Մանհեթենում գտնվող բնակելի համալիրում, որը ղեկավարում է խորհրդավոր ամուսնական զույգը։
Պարկ ավենյու, 666 | |
---|---|
Ժանր | պարանորմալ հեռուստատեսային ծրագիր, վեպի հիման վրա նկարահանված հեռուստասերիալ և հեռուստադրամա |
Ստեղծող | David Wilcox? |
Երկիր | ԱՄՆ |
Լեզու | անգլերեն[1] |
Գլխավոր դերերում | Ռեյչել Թեյլոր, Դեյվ Էնաբլ, Ռոբերտ Բաքլի, Մերսեդես Մասոն, Հելեն Մատիսոն, Էրիկ Պալլադինո, Վանեսա Ուիլյամս և Թերրի Օ'Քուին |
Գործադիր պրոդյուսեր | Լեսլի Մորգենշտայն |
Երաժշտություն | Թրևոր Մորիս |
Պատմվածքի վայր | Նյու Յորք |
Եթերաշրջանների քանակ | 1 |
Սերիաների քանակ | 13 |
Էկրաններին է | սեպտեմբերի 30, 2012-ից հուլիսի 13, 2013-ը |
Հեռուստաալիք | American Broadcasting Company |
Ընկերություն | Warner Bros. Television |
Դիստրիբյուտոր | Warner Bros. Television |
Պատկերի ձևաչափ | 16:9 |
Պաշտոնական կայքէջ |
ABC-ն պաշտոնապես պատվիրել է առաջին եթերաշրջանը 2012 թվականի մայիսի 11-ին, իսկ նրա պրեմիերան կայացել է սեպտեմբերի 30-ին[2]։ Նոյեմբերի 16-ին ABC-ն փակել է սերիալը ցածր վարկանիշի պատճառով[3], սակայն հետո հայտարարել է, որ թեև սերիալը չի շարունակվի մինչև եթերաշրջանի ավարտը, բայց կցուցադրվեն նկարահանված բոլոր 13 էպիզոդները[4]։ Չնայած այդ հայտարարությունը՝ հեռուստաալիքը եթերից հանել է շոուն դեկտեմբերին[5] և ցուցադրել եզրափակիչ էպիզոդները 2013 թվականի ամռանը։
2011 թվականի սեպտեմբերի վերջին հայտարարվել է, որ ABC-ն գնել է Գաբրիելա Փիրսի վեպի վրա հիմնված պիլոտային էպիզոդի սցենարը[6]։ 2012 թվականի հունվարի 20-ին հեռուստաալիքի թույլտվությամբ Warner Bros. Television ստուդիայում սկսվել են պիլոտային էպիզոդի նկարահանումները[7], որի սցենարը գրել է Դևիդ Ուիլքոքսը, իսկ որպես ռեժիսոր հանդես է եկել Ալեքս Գրեյվզը[8]։
Նախագծի հիմնական դերերի քասթինգն սկսվել է փետրվարին։ Թերրի Օ’Քուինը եղել է առաջին դերասանը, որը մասնակցությունը պիլոտային էպիզոդին հաստատվել է փետրվարի 15-ին[9]։ Դերասանն ստացել է սերիալի կենտրոնական հերոսի և անտագոնիստի՝ Գևին Դորանի դերը[9]։ Փետրվարի 24-ին Դեյվ Էնաբլը միացել է պիլոտային էպիզոդի անձնակազմին՝ ստանձնելով գլխավոր դրական հերոսի՝ Հենրի Մարտինի դերը[10], իսկ մի քանի օր անց Ռեյչել Թեյլորն ստացել է նրա կնոջ՝ Ջեյնի դերը[11]։ Մարտի սկզբին Ռոբերտ Բաքլին և Մերսեդես Մասոնն ստացել են տանն ապրող ևս մեկ զույգի՝ Բրայան և Լուիզա Լեոնարդների դերերը համապատասխանաբար[12]։ Մարտի 9-ին հայտարարվել է, որ Վանեսա Ուիլյամսը հրավիրվել է կատարելու Օ’Քուինի հերոսի խորհրդավոր կնոջ՝ Օլիվիա Դորանի դերը[13]։ Ուիլյամսի հերոսը հորինվել է հատուկ սերիալի համար և վեպում չի եղել[13]։
Արտադրության փուլում պիլոտային էպիզոդն արժանացել է ոչ միանշանակ արձագանքների ֆոկուս-խմբի կողմից, ինչի պատճառով զգալիորեն վերամշակվել է[14]։ 2012 թվականի մայիսի 11-ին հեռուստաալիքը հաստատել է վերամշակված պիլոտային էպիզոդը և պատվիրել առաջին եթերաշրջանի նկարահանումները[15]։ Ավելի ուշ հայտարարվել է, որ սերիալը կցուցադրվի կիրակի օրերը՝ ժամը տասին՝ «Վրեժ» սերիալից հետո, սկսած սեպտեմբերի 30-ից[2]։
«Պարկ ավենյու, 666» հեռուստասերիալը միավորում է գերբնական սարսափ-դրամայի և օճառային օպերայի ժանրերը[16]։ Սյուժեի կենտրոնում Նյու Յորքում գտնվող հնամենի տունն է, որտեղ ապրում են Գևին Դորանը (Թերրի Օ’Քուին) և իր կինը՝ Օլիվիան, որոնք միևնույն ժամանակ այդ շենքի սեփականատերերն են։ Այդ տանը բնակություն են հաստատում երիտասարդ ամուսիններ Հենրի Մարտինն (Դեյվ Էնեբլ) ու Ջեյն վան Վինը (Ռեյչել Թեյլոր) և ստանում աշխատանք որպես բնակելի համալիրի համամենեջերներ։ Նրանց հետ շուտով սկսում են տեղի ունենալ տարօրինակ ու գերբնական իրադարձություններ, որոնք դժվարացնում ու վտանգի են ենթարկում շենքի բնակիչներից յուրաքանչյուրի կյանքը։ Ջեյնն ու Հենրին դառնում են Գևինի ու խորհրդավոր Օլիվիայի մեքենայությունների զոհը։
Պիլոտային էպիզոդն ստացել է հիմնականում բարենպաստ և միջին արձագանքներ հեռուստատեսային քննադատների մեծ մասի կողմից[33]։ Առաջին հերթին որոշ գրախոսողներ գովաբանել են Թերրի Օ’Քուինի և Վանեսա Ուիլյամսի խաղը, սակայն նրանցից ոմանք կարծիք են հայտնել, որ նրանց էկրանային ժամանակը բավարար չէ պիլոտային էպիզոդում[33][34]։ Գրախոսողների մի մասը նաև նշել է, որ թղթի վրա սերիալն ավելի լավն է եղել, քան վերջնական արդյունքը[35]։
Սերիալը չի կարողացել գրավել մեծ թվով հանդիսատես[36][37]։ Պիլոտային էպիզոդը դիտել է յոթ միլիոնից պակաս հանդիսատես[37], իսկ վարկանիշը 18-49 ժողովրդագրական կատեգորիայում կազմել է ընդամենը 2,1[38]։ Իր լիդ-ինի՝ «Վրեժ» սերիալի պատճառով նախագիծը կորցրել է գրեթե երեք միլիոն հանդիսատես և վարկանշի հորիզոնական[36][37]։
№ | Անվանում | Ռեժիսոր | Սցենարիստներ | Պրեմիերա | Արտ․ կոդ | Դիտողներ ԱՄՆ-ում (միլիոն) |
---|---|---|---|---|---|---|
1 | "Pilot" "Պիլոտ" | Ալեքս Գրեյվզ | Դևիդ Ուիլքոքս | 30 սեպտեմբերի, 2012 | 296822 | 6,90[38] |
Ջեյն վան Վինն ու նրա ընկերը՝ Հենրի Մարտինը, ստանում են մենեջերի աշխատանք «Դրեյք» էլիտար բնակելի համալիրում։ Տեղափոխվելուց հետո Ջեյնն սկսում է տեսնել տարօրինակ երազներ տանը կատարվող սպանությունների մաիսն, իսկ նկուղում նա գտնում է վիշապի պատկերող խճանկար։ Հենրին ու Ջեյնը փորձում են ընկերական հարաբերություններ հաստատել տանտերերի՝ Գևին և Օլիվիա Դորանների հետ։ Տան բնակիչներից մեկը հազիվ է փրկվում վերելակում մահանալուց, իսկ Ջեյնից գողանում են նրա տատի մեդալիոնը։ | ||||||
2 | "Murmurations" "Շշունջ" | Ռոբերտ Դանկին Մաքնիլ | Դևիդ Ուիլքոքս | 7 հոկտեմբերի, 2012 | 2J7352 | 4,99[39] |
Ջեյնն սկսում է վերանորոգել տան բնակարաններից մեկը և նրա պատերից մեկի հետևում գտնվում է տարօրինակ ինչ-որ բան։ Հենրին տանջվում է նրանից, որ գիտի Գևին Դորանի գործարքում եղած խարդախության մասին, սակայն չի կարող նրան պատմել այդ մասին՝ չկորցնելով աշխատանքը։ Գևինը կազմակերպում է «Դրեյքի» միայնակ բնակչուհի Դենիել Վինսետի ժամադրությունը՝ ունենալով սեփական նպատակները։ Ջեյնը շարունակում է իր հետաքննությունը նկուղում։ | ||||||
3 | "The Dead Don't Stay Dead" "Մեռյալները չեն մնում մեռած" | Ալեքս Զակրզևսկի | Մեթ Միլլեր | 14 հոկտեմբերի, 2012 | 2J7353 | 4,82[40] |
Ջեյնը վերջապես հայտնվում է նկուղի գաղտնի սենյակում և սկսում տեսնել փոքրիկ աղջկա ուրվական։ Դորաններն ավելի են մտերմանում Ջեյնի ու Հենրիի հետ։ Օլիվիան Ջեյնին պատմում է իր դստեր՝ Սաշայի մահվան գաղտնիքը։ Գևինը երիտասարդ գրող Էննին օգնում է դառնալ ավելի հաջողակ։ | ||||||
4 | "Hero Complex" "Հերոսի համալիր" | Ջոն Բերինգ | Էլիզաբեթ Քրաֆթ և Սառա Ֆեյն | 21 հոկտեմբերի, 2012 | 2J7354 | 4,81[41] |
Ջեյնը շարունակում է տեսնել փոքրիկ աղջկան կամ ուրվականի, որը նրան տանում է մի սենյակ, ուր կա տարօրինակ ճամպրուկ։ Միևնույն ժամանակ Հենրին այնքան է մտերմանում Գևինի հետ, որ նա կարող է ազդել նրա աշխատանքային կարգավիճակի վրա։ Օլիվիան պատմում է Ջեյնին իր դստեր մահվան գաղտնիքը, որը չգիտի նույնիսկ Գևինը։ | ||||||
5 | "A Crowd of Demons" "Դեմոնների հրոսակ" | Ռոբերտ Դանկան Մաքնիլ | Սոննի Պոստիգլիոնե | 28 հոկտեմբերի, 2012 | 2J7355 | 4,61[42] |
Հելոուինի երկույթի նախապատրասությունը Օլիվիային հիշեցնում է այն սպանությունը, որ կատարվել է «Դրեյքում» 1929 թվականին, երբ տղամարդը սպանել է իր կնոջը, իսկ նրանց դուստրը կարողացել է փրկվել։ Ջեյնը գտնում է հին թերթից կտրված հատված և հասկանում, որ այն աղջիկը, որին ինքը տեսնում է, հենց 1929 թվականին այն փրկված աղջիկն է։ Բրայանն սկսում է մտածել, թե Լուիզան դավաճանում է իրեն, երբ գտնում է նրան սենյակում բժիշկ Թոդ Էվանսի հետ առանձին։ Հելոուինի օրը Ջեյնն ու Օլիվիան հարձակման են ենթարկվում։ | ||||||
6 | "Diabolic" "Վիշապային" | Էլիսոն Լիդի Բրաուն | Քրիստոֆեր Հոլիր | 4 ոյեմբերի, 2012 | 2J7356 | 3,99[43] |
Ջեյնն ու Հենրին փորձում են հաղթահարել Ջեյնի վրա կատարված հարձակման հետևանքները, և երկուսն էլ խոսում են ոստիկանության հետ։ Գևինը փորձում է գտնել այն զարդատուփը, որ գողացվել է իր չհրկիզվող պահարանից։ Օլիվիան փորձում է գտնել Հելոուինի ժամանակ ուշագնաց լինելու իրական պատճառը, և պարզում է, որ դա բոլորովին էլ ալկոհոլի պատճառով չի եղել, ինչպես ասել է Գևինը։ | ||||||
7 | "Downward Spiral" "Պտտվող սանդուղք" | Ջ. Միլլեր Թոբին | Լի Դանա Ջեքսոն և Միմի վոն Թեհենտին | 11 նոյեմբերի, 2012 | 2J7357 | 3,90[44] |
1998 թվականին Նոնա Մելիսայի մայրը, երբ հղի էր, գնացել է այցելության մորը «Դրեյքում»։ Հետդարձի ճանապարհին նա մնացել է վերելակի մեջ, որտեղ էլ ծնվել է Նոնան։ Մեր օրերում Հենրին ստանում է մրցանակ նրա համար, որ մեկ շաբաթ առաջ խանգարել էր հրաձիգին։ Ջեյնը նրան համոզում է հեռանալ «Դրեյքից», իսկ Հենրին Գևինի խորհրդով ցանկանում է Ջեյնին առաջարկություն անել, որպեսզի նրան պահի Նյու Յորքում։ | ||||||
8 | "What Ever Happened to Baby Jane?" "Ի՞նչ է պատահել փոքրիկ Ջեյնի հետ" | Դին Ուայթ | Ջոշ Փեյթ | 25 նոյեմբերի, 2012 | 2J7358 | 3,94[45] |
Հենրին գտնում է խճճված ու հուսահատ Ջեյնին հիվանդանոցում։ Նրան գտել էին Թայմս սքվերում թափառելիս։ Ջեյնը փորձում է հիշել, թե որտեղ է եղել այդ ընթացքում, բայց չի կարողանում։ Շոուն Գևինին ասում է, որ Օլիվիան գիտի Սաշայի մահվան գաղտնիքը, և որ դա բոլորովին էլ դժբախտ պատահար չի եղել։ Իսկ Օլիվիային նա ասում է, որ Սաշան դեռևս կենդանի է, և որ նա ինքն է կազմակերպել վթարը։ Նա խոստանում է Օլիվիային տանել Սաշայի մոտ, եթե նա բաց թողնի իրեն։ | ||||||
9 | "Hypnos" "Հիպնոս" | Ստեֆան Քրեգ | Էլեն Ֆեյրլի և Մեթյու Տաբակ | 2 դեկտեմբերի, 2012 | 2J7359 | 3,96[46] |
Ջեյնը հիպնոսի օգնությամբ հիշում է պատահածը։ Պարզվում է, որ նա տեղափոխվել էր 1929 թվական։ Միևնույն ժամանակ Օլիվիան փորձում է գտնել իր դստերը, ինչի համար ազատում է Վիկտոր Շոուին։ Գևինը Կանդինսկուն ուղարկում է սպանելու Վիկտոր Շոուին և վերադարձնելու Օլիվիային։ Գևինը հասկանում է, որ Լորեն Հարիսը հենց Սաշա Դորանն է։ | ||||||
10 | "The Comfort of Death" "Մահվան հարմարություն" | Ջոն Տերլեսկի | Վինսենտ Անգել | 22 հունիսի, 2013 | 2J7360 | 2,01[47] |
11 | "Sins of the Fathers" "Հայրերի մեղքերը" | Օմար Մադա | Դևիդ Ուիլքոքս և Ադրիա Լենգ | 22 հունիսի, 2013 | 2J7361 | 2,14[48] |
12 | "The Elysian Fields" "Ելիսեյան դաշտ" | Քրիստոֆեր Միսիանո | Էլիզաբեթ Քրաֆթ և Սառա Ֆեյն | 6 հուլիսի, 2013 | 2J7362 | 1,94[49] |
13 | "Lazarus" "Ղազարոս" | Ռոբերտ Դանկան Մաքնիլ | Քրիստոֆեր Հոլիր և Լի Դանա Ջեքսոն | 13 հուլիսի, 2013 | 2J7363 | 1,56[50] |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.