Պարացետամոլ
քիմիական միացություն / From Wikipedia, the free encyclopedia
Պարացետամոլ, դեղամիջոց, որը հայտնի է Ացետամինոֆեն անվամբ, օգտագործվում է որպես ջերմիջեցնող[4]։ Այն սովորաբար օգտագործվում է մեղմ և չափավոր ցավի դեպքում[4]։ Երեխաների ջերմությունը իջեցնելու նպատակով կիրառման վերաբերյալ կան տարբեր ապացույցներ[5][6]։ Այն հաճախ վաճառվում է այլ դեղամիջոցների հետ զուգակցված, օրինակ՝ մրսածության դեմ կիրառվող դեղամիջոցների շարքում[4]։ Պարացետամոլը, օփիոիդային ցավազրկողների հետ միասին, օգտագործվում է նաև այնպիսի ծանր ցավերի դեպքում, ինչպիսիք են օրինակ՝ քաղցկեղային ցավը և հետվիրահատական ցավը[7]։ Այն սովորաբար օգտագործվում է բերանացի կամ ուղիղ աղիքային (ռեկտալ) ճանապարհով, ինչպես նաև ներերակային ներմուծման եղանակով[4][8]։ Արդյունքները պահպանվում են 2-ից մինչև 4 ժամ[8]։
Պարացետամոլ | |
---|---|
Ընդհանուր տեղեկություններ | |
Այլ անվանումներ | Թայլենոլ, Պանադոլ |
Ավանդական անվանում | Ացետամինոֆեն |
Քիմիական բանաձև | C₈H₉NO₂ |
Մոլային զանգված | 2,5E−25 կիլոգրամ[1] գ/մոլ |
Խտություն | 1,293 գ/սմ³[2][3] գ/սմ³ |
Հալման ջերմաստիճան | 168 ± 0,5 °C[2] °C |
Ինքնաբռնկման ջերմաստիճան | 540 °C[3] |
Դասակարգում | |
CAS համար | 103-90-2 |
PubChem | 1983 |
EINECS համար | 203-157-5 |
SMILES | CC(=O)NC1=CC=C(C=C1)O |
ЕС | 203-157-5 |
ChEBI | 1906 |
Եթե հատուկ նշված չէ, ապա բոլոր արժեքները բերված են ստանդարտ պայմանների համար (25 °C, 100 կՊա) |
Պարացետամոլն, ընդհանուր առմամբ, անվտանգ է առաջարկված դեղաչափերով[9]։ Առաջարկված մաքսիմալ դեղաչափը ամենօրյա կիրառման պարագայում 3-4 գրամ է չափահաս անձանց շրջանում[10][11]։ Ավելի բարձր դեղաչափերը կարող են բերել թունավորման, մինչև անգամ լյարդային անբավարարության[4]։ Մաշկային լուրջ ցանավորումները հազվադեպ են առաջանում[4]։ Գտնում են, որ այն ապահով է հղիության և կրծքով կերակրելու ժամանակ[4]։ Լյարդի հիվանդությունների առկայության դեպքում այն կարող է օգտագործվել, սակայն ավելի ցածր դեղաչափերով[12]։ Այն դասակարգվում է որպես մեղմ ցավազրկող դեղամիջոց[8]։ Այն չունի նշանակալի հակաբորբոքային ազդոցություն[13]։ Թե ինչպես է այն աշխատում, ամբողջովին հստակ չէ[13]։
Պարացետամոլն առաջին անգամ ստեղծվել է 1877 թվականին[14]։ Այն Միացյալ Նահանգներում և Եվրոպայում ամենատարածված դեղամիջոցն է, որ կիրառվում է ցավի և ջերմության դեպքում[15]։ Այն ներգրավված է Առողջապահության համաշխարհային կազմակերպության հիմնական դեղերի ցանկում, առողջապահական համակարգում ամենաարդյունավետ և ապահով դեղերի շարքում[16]։ Պարացետամոլը հասանելի է որպես ջեներիկ դեղամիջոց հետևյալ վաճառքային անվանումներով՝ Թայլենոլ և Պանադոլ[17]։ Զարգացող աշխարհում 1 դեղաչափի մեծածախ արժեքը կազմում է 0,01 ԱՄՆ դոլարից պակաս[18]։ Միացյալ Նահանգներում 1 դեղաչափի արժեքը 0,04 ԱՄՆ դոլար է[19]։ 2016 թվականին ԱՄՆ-ում 17-րդ ամենաշատ նշանակված դեղորայքն էր՝ ավելի քան 29 միլիոն դեղատոմս[20]։