From Wikipedia, the free encyclopedia
Պարատիֆեր՝ աղիքային վարակիչ հիվանդությունների խումբ։ Հարուցիչները Salmonella խմբի միկրոօրգանիզմներն են։ Տարբերում են A և В պարատիֆեր, որոնք պատճառագիտությամբ և կլինիկական դրսևորմամբ նման են որովայնային տիֆին և պարատիֆ, որն ընթանում է սննդային տոքսիկոինֆեկցիաների ձևով (վարակի աղբյուր խոշոր եղջերավոր անասուններն են, խոզերը են։ Մարդիկ վարակվում են հիվանդը կենդանիների միսը թերեփած վիճակում օգտագործելուց)։ А և В Պրատիֆերի դեպքում վարակի աղբյուրը հիվանդ կամ բացիլակիր մարդն է։ Ի տարբերություն որովայնային տիֆի, Պարատիֆից հետո բացիլակրությունն առավել հաճախ է հանդիպում, սակայն կարճատև է։ Պարատիֆերի հարուցիչները օրգանիզմից արտաթորվում են կղանքի, մեզի միջոցով և կայուն են արտաքին միջավայրում (կաթի մեջ 18—20° պահպանվում են մինչև 10 օր, հողում՝ մի քանի ամիս)։ Վարակը փոխանցվում է ջրի, սննդամթերքների, ճանճերի, վարակված առարկաների միջոցով։ Գաղտնի շրջանը 3 օրից մինչև 2 շաբաթ է։ Ի տարբերություն որովայնային տիֆի, Պարատիֆերի սկիզբը սուր է, ընթացքը թեթև և կարճատև։ Հիմնական ախտանշաններն են՝ դող, սրտխառնոց, փսխում, գլխացավ, ջերմաստիճանի բարձրացում մինչև 39 С, հաճախ՝ լուծ։ Ախտորոշումը հիվանդության սկզբնական շրջանում կատարվում է արյան, այնուհետև մեզի և լեղու մեջ հարուցիչների հայտնաբերմամբ։
Պարատիֆեր | |
---|---|
Տեսակ | վարակիչ հիվանդություն և հիվանդության կարգ |
Պատճառ | Salmonella Paratyphi A?, Salmonella Paratyphi B? և Salmonella Paratyphi C? |
Հիվանդության ախտանշաններ | տենդ, Պապուլա, թունավորում, լյարդի մեծացում[1], սպլենոմեգալիա, լուծ, փորկապություն[1], Ֆարինգիտ, գլխացավ և Դանդաղասրտություն[1] |
Վարակ տարածող | մարդ |
Բուժաքննություն | մանրէաբանական կուլտուրա, ELISEA? և Պոլիմերազային շղթայական ռեակցիա |
Բժշկական մասնագիտություն | վարակաբանություն |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.