![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/3/3d/Giuseppe_Verdi%252C_Un_Ballo_in_maschera%252C_Vocal_score_frontispiece_-_restoration.jpg/640px-Giuseppe_Verdi%252C_Un_Ballo_in_maschera%252C_Vocal_score_frontispiece_-_restoration.jpg&w=640&q=50)
Պարահանդես-դիմակահանդես (օպերա)
From Wikipedia, the free encyclopedia
«Պարահանդես-դիմակահանդես» (իտալ.՝ Un ballo in maschera), իտալացի երգահան Ջուզեպե Վերդիի օպերա երեք գործողությամբ։ Իտալերեն լիբրետտոն Անտոնիո Սոմմայի ըստ Էժեն Սկրիբի սյուժեի։ Առաջնախաղը կայացել է 1859 թ. փետրվարի 17-ին Հռոմի «Ապոլլո» թատրոնում։ Օպերայի սյուժեն հիմնված է Շվեդիայի արքա Գուստավ III սպանության պատմության վրա, սակայն գրաքննության պահանջով ենթարկվել է խիստ փոփոխության։
Արագ փաստեր Պարահանդես-դիմակահանդեսիտալ.՝ Un ballo in maschera, Տեսակ ...
Պարահանդես-դիմակահանդես իտալ.՝ Un ballo in maschera | |
---|---|
![]() | |
Տեսակ | դրամատիկ-երաժշտական ստեղծագործություն |
Ժանր | օպերա[1] |
Կոմպոզիտոր | Ջուզեպե Վերդի |
Լիբրետտոյի հեղինակ | Անտոնիո Սոմմա |
Լիբրետտոյի լեզու | իտալերեն |
Սյուժեի աղբյուր | Էժեն Սկրիբ. «Գուստավ III կամ Դիմակահանդես» |
Գործողությունների քանակ | 3 ± 1[1] |
Գործողության տեղ | Բոստոն |
Կերպարներ | Riccardo?, Renato?, Amelia?, Oscar?, A judge?, Amelia's servant?, Samuel?, Silvano?, Tom? և Ulrica? |
Առաջնախաղի տարեթիվ | փետրվարի 17, 1859[2][1] և 1857 |
Առաջնախաղի վայր | Հռոմ |
Հրատարակման տարեթիվ | 19-րդ դար |
![]() |
Փակել
Վերդիի թվով 23-րդ օպերան է, պատկանում է նրա լավագույն ստեղծագործությունների թվին, այսօր էլ հաճախ բեմադրվում է աշխարհի խոշորագույն օպերային թատրոններում։