Պատմական մեթոդաբանություն
From Wikipedia, the free encyclopedia
Պատմական մեթոդաբանություն, տեխնիկայի և ուղեցույցների հավաքածու, որոնք պատմաբաններն օգտագործում են անցյալի պատմությունները ուսումնասիրելու և գրելու համար։ Օգտագործվում են առաջնային աղբյուրներ և այլ ապացույցներ, ներառյալ` հնագիտական աղբյուրները։
Պատմության փիլիսոփայության մեջ հիմնավոր պատմական մեթոդի հնարավորության և բնույթի հարցը բարձրացվում է իմացաբանության ենթադաշտում։ Պատմական մեթոդաբանության և պատմություն գրելու տարբեր եղանակների ուսումնասիրությունը հայտնի է որպես պատմագրություն։