![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/5/53/Nikolaos_Gyzis_-_Historia.jpg/640px-Nikolaos_Gyzis_-_Historia.jpg&w=640&q=50)
Պատմություն
From Wikipedia, the free encyclopedia
Պատմություն (հին հունարեն՝ ἱστορία), գիտությունների ոլորտ, ինչպես նաև հումանիտար գիտություն, որի ուսումնասիրության առարկան ընդգրկում է մարդու գործունեությունը, աշխարհայացքները, սոցիալական կապերը, կյանքի կազմակերպումը անցյալում։
![Thumb image](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/5/53/Nikolaos_Gyzis_-_Historia.jpg/640px-Nikolaos_Gyzis_-_Historia.jpg)
հեղինակ՝ Նիկոլաոս Գիզիս (1892).
Ավելի նեղ իմաստով պատմությունը գիտություն է, որն ուսումնասիրում է բոլոր հնարավոր աղբյուրները անցյալի մասին՝ պատճառահետևանքային կապը վերականգնելու, պատմական ընթացքն ընկալելու, փաստերը նկարագրելու և իրադարձությունների մասին կարծիքներ կազմելու համար[1][2][3][4]։
Պատմությունը սկզբում կրել է նկարագրական բնույթ, ուսումնասիրության անմիջական առարկան եղել են մարդկության անցյալում տեղի ունեցած իրադարձությունների արտաքին երևույթները, գլխավոր ուշադրությունը դարձվել է պատմական, քաղաքական իրադարձությունների շարադրանքին։ Միայն 19-րդ դարում պատմագիտությունը դարձել է կյանքը՝ իր որոշակի և բազմազան դրսևորումներով (մարդու ծագումից մինչև ժամանակակից վիճակը) ուսումնասիրող գիտություն։