Պատերազմի ուսումնասիրման ինստիտուտ
կազմակերպություն / From Wikipedia, the free encyclopedia
Պատերազմի ուսումնասիրման ինստիտուտ ( անգլ.՝ Institute for the Study of War, հապավում՝ ISW ), ամերիկյան շահույթ չհետապնդող հետազոտական խումբ և վերլուծական կենտրոն, որը 2007 թվականին հիմնադրել է ռազմական պատմաբան Քիմբերլի Կագանը։ Պատերազմի ուսումնասիրման ինստիտուտն իրականացնում է հետազոտություններ և վերլուծություններ պաշտպանության և արտաքին գործերի հարցերի վերաբերյալ։ Այն պատրաստել է զեկույցներ Սիրիայի քաղաքացիական, Աֆղանստանի և Իրաքի պատերազմների մասին՝ «կենտրոնանալով ռազմական գործողությունների, թշնամու սպառնալիքների և տարբեր հակամարտությունների գոտիներում քաղաքական միտումների վրա»[3][4]։ Ներկայումս ինստիտուտը հրապարակում է ամենօրյա զեկույցներ Ռուսաստանի 2022 թվականին Ուկրաինա ներխուժման[5] ինչպես նաև Իրանում 2022 թվականի բողոքի ցույցերի վերաբերյալ[6]։
Պատերազմի ուսումնասիրման ինստիտուտ Institute for the Study of War | |
---|---|
Տեսակ | ոչ առևտրային կազմակերպություն, մտքի կենտրոն և 501(c)(3) organization? |
Երկիր | ԱՄՆ |
Հապավում | ISW |
Հիմնադրված | 2007 |
Իրավ. կարգավիճակ | գործող |
Գլխադասային գրասենյակ | Վաշինգտոն, Կոլումբիայի շրջան, ԱՄՆ[1] |
Տեղագրություն | Վաշինգտոն, ԱՄՆ |
Գլխավոր քարտուղար | Jack Keane?[2] |
Հիմնադիր | Քիմբերլի Կագան |
Կայք | understandingwar.org |
Պատերազմի ուսումնասիրման ինստիտուտը հիմնադրվել է ի պատասխան Իրաքի և Աֆղանստանի պատերազմների լճացմանը։ Կազմակերպության հիմնական ֆինանսավորումը տրամադրվում է պաշտպանական ոլորտի կապալառուների խմբի կողմից[7]։ Համաձայն իր կայքում տեղադրված հայտարարության՝ Պատերազմի ուսումնասիրման ինստիտուտը ձգտում է տրամադրել «իրական ժամանակում, կառավարությունից անկախ և բաց կոդով վերլուծություն ընթացիկ ռազմական գործողությունների և ապստամբների հարձակումների վերաբերյալ»[8]։ Պատերազմի ուսումնասիրման ինստիտուտը ներկայումս գործում է որպես շահույթ չհետապնդող կազմակերպություն, որը մասամբ աջակցվում է պաշտպանական կապալառուների[9] ներառյալ General Dynamics, DynCorp[10], և նախկինում՝ Raytheon-ի ներդրումներով[11]։ Կազմակերպության կենտրոնակայանը գտնվում է Վաշինգտոնում[12]։