Պավանա
From Wikipedia, the free encyclopedia
Պավանա (իսպ.՝ Pavana), հնագույն իսպանական պարահանդեսային պար։ Չափը՝ 2/4, տեմպը՝ շատ դանդաղ, միաժամանակ կարող են պարել մեկ կամ երկու զույգ, վեհապանծ և հանդիսավոր շարժումներով։
16-րդ դարում պավանան տարածվել է նաև Ֆրանսիայում։ Երկմասանի գործիքային սյուիտում պավանան հանդիսանում է առաջին մասը։ Կատարվում է գալյարդայից առաջ[1]։