հին պարսկական քաղաք From Wikipedia, the free encyclopedia
Պասարգադ (պարս.՝ پاسارگاد, բառացի` Ֆարսի այգիներ), հին պարսկական քաղաք, Աքեմենյանների առաջին մայրաքաղաքը։ Գտնվում է ժամանակակից Իրանի Ֆարս երկրամասում` Պերսեպոլից 87 կմ հյուսիս-արևելք, Շիրազից 130 կմ հեռավորության վրա։
Կյուրոս Մեծը սկսել է իր մայրաքաղաքի շինարարությունը մ. թ. ա. 546 թվականին, սակայն այն դեռ չավարտած` մահացել է։ Քաղաքը մայրաքաղաք է հռչակվել նրա մահից հետո։ Ավելի ուշ Դարեհ I Մեծը կառուցում է Պերսեպոլը և մայրաքաղաքը տեղափոխում այնտեղ։
Հնագիտական տարածքի մեջ մտնում են Կյուրոս Մեծի դամբարանը, Տոլլ ե Թախտ ամրոցը, պալատական երկու արքունիքների ավերակները և Չախար բագխ ոճի քառամակարդակ այգիները։ Հնագիտական տարածքը զբաղեցնում է 1.6 կմ² տարածք։
Քաղաքի նախագծումն իրականացվել է այնպես, որ այն կարողանա դիմակայել ուժեղ երկրաշարժներին։
Վեց լայն աստիճանները տանում են դամբարանախուց` 3.17 х 2.11 х 2.11 մ չափերով։ Մ. թ. ա. 330 թվականին դամբարան է այցելել Ալեքսանդր Մակեդոնացին։ Հնդկական արշավանքի ժամանակ դամբարանն ամբողջովին թալանվում է, վերադարձից հետո Մակեդոնացին հրամայում է մահապատժի ենթարկել ավարառուներին։
Երբ տեղանքն զբաղեցնում են արաբները, նրանց շրջանում հավատալիք է տարածվում, որ դամբարանը Սողոմոն Իմաստուն արքայի մարգարե Սուլեյմանի մորն է։
Ջոսերի բուրգի հետ միասին Կյուրոս Մեծի դամբարանը Կարմիր հրապարակում գտնվող Լենինի դամբարանի ճարտարապետական նախօրինակն է եղել։
Դամբարանի մոտակայքում կա պարսկա-էլամա-բաբելոնյան կարճ ու համեստ սեպագիր տեքստ. «Ես Կուրուշն եմ` Աքեմենյան արքան»։ Պատկերված է նաև թևավոր արարած` էլամական արքայական հանդերձանքով և եգիպտական արքաներին հատուկ գլխարկով։ Այն, որ դամբարանը Կյուրոս Մեծինն է, տարակուսանքի առիթ չի տալիս, քանի որ նրա նկարագիրն ամբողջությամբ համընկնում է Արիստովուլի նկարագրությանը, ում Ալեքսանդր Մակեդոնացին հանձնարարել էր հոգալ նրա պահպանումը։
Ամեն դեպքում, որոշ հետազոտողներ կարծում են, որ դամբարանը, այնուամենայնիվ, Կյուրոս Մեծինը չէ։ Տարածում ունի նաև այն տեսակետը, որ շինությունը զրադաշտական մեհյան է` նվիրված կրակին։ Կա նաև տեսակետ, որ Կյուրոսը թաղված է զրադաշտական քաաբայի տակ` Նաղշե Ռոսթամում։
Ամբարտակի շինարարությունը սկսվել է 2007 թվականի ապրիլի 19-ին։ Հնագետներն ու պատմաբանները բողոքել են այս շինարարության դեմ, քանի որ հին մայրաքաղաքի հուշարձանները կարող են խիստ վնասվել կամ ջրի տակ մնալ հողի մեջ խոնավության ավելացման հետևանքով։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պասարգադ» հոդվածին։ |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.