Պաշտպանված սեռական հարաբերություններ
From Wikipedia, the free encyclopedia
Պաշտպանված սեռական հարաբերություններ, հատուկ միջոցների օժանդակությամբ կամ հակաբեղմնավորիչ իրերի (ինչպիսին են, օրինակ, պահպանակնրը) առկայությամբ սեռական հարաբերություն, որը նվազեցնում է սեռական ճանապարհով փոխանցվող վարակների (ՍՃՓՎ) տարածումը (անգլ․՝ sexually transmitted infections (STIs)), հատկապես մարդու իմունանբավարարության վիրուսը (ՄԻԱՎ)[1]։ «Պաշտպանված սեռական հարաբերություններ» ասելով երբեմն նկատի են առնում ավելի ապահով սեքսը, որը մատնանշում է այն փաստը, որ սեռական պաշտպանված որոշ հարաբերություններ ամբողջապես չեն վերացնում ՍՃՓՎ-ի ձեռք բերման ռիսկերը։ Երբեմն սա խոսակցական բառապաշարի մաս է, որ նկարագրում է այն մեթոդները, որոնք նպատակաուղղված են հղիության կանխարգելմանը՝ անկախ ՍՃՓՎ-ի ձեռքբերման ռիսկերի մակարդակից։
«Պաշտպանված սեռական հարաբերություններ» հասկացությունը ներմուծվել է 1980-ական թվականներին՝ ի պատասխան ՄԻԱՎ-ի համաճարակին, իսկ ավելի կոնկրետ՝ ԱՄՆ-ում ՄԻԱՎ-ի ճգնաժամին։ Այժմ սեռական կրթության գլխավոր նպատակներից մեկը պաշտպանված սեռական հարաբերություններին նպաստելն ու ՍՃՓՎ-ը կանխելն է։ Սա հատկապես նպատակաուղղված է ՄԻԱՎ-ի տարածումը կանխելուն։ Ապահով սեքսը համարվում է վնաս նվազեցնող ռազմավարություն, որի նպատակն է քչացնել ՍՃՓՎ-ի տարածումը[2][3]։
Չնայած նրան, որ սեռական պաշտպանված հարաբերություններ ապահովելու մեթոդներից որոշները (ինչպիսին են պահպանակները) կարող են օգտագործվել նաև որպես բեղմնականխման միջոցներ (հակաբեղմնավորիչներ), դրանցից շատերը չեն պաշտպանում ՍՃՓՎ-ից։ Նույնապես, հակաբեղմնավորման քիչ արդյունավետ մեթոդներ կարող են լինել նաև պաշտպանված սեռական հարաբերությունների համար կիրառվող միջոցները, օրինակ՝ զուգընկերոջ ընտրությունը կամ ցածր ռիսկ հետապնդող սեռական վարքագիծը։